Ավստրալական Ռայդը Հայոց ցեղասպանությանը մասին բանաձև է ընդունել

Ավստրալական Ռայդը Հայոց ցեղասպանությանը մասին բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Ռայդը ապրիլի 16-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված միաձայն բանաձև է ընդունել: Այս մասին հաղորդում է Ավստրալիայում Հայ դատի հանձնախումբը:

Ռայդի խորհուրդը 10 տարի առաջ դարձել է Ավստրալիայի առաջին տեղական խորհուրդը, որը 1915-1923 թվականների դեպքերը ճանաչեց որպես Հայոց ցեղասպանություն: 10 տարի անց ընդունված բանաձևով հարգանքի տուրք է մատուցվում 1.5 մլն զոհերի հիշատակին, հայտնում է Tert.am-ը:

Բանաձևի նախագիծը, ինչպես 10 տարի առաջ, ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը: Քննարկման ժամանակ ելույթ են ունեցել Ռայդի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

«Հաշվի առնելով, որ 2015-ին լրանում է 10 տարին այն օրվանից, երբ Ռայդի խորհուրդն ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև, այսօր Խորհուրդը միանում է Ավստրալիայի հայ համայնքին` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը», - ասվում է բանաձևում:

2013-ի մայիսի 1-ին Ավստրալիայի Նոր Հարավայիյն Ուելս նահանգն ընդունել էր Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի տարիներին ասորիների, հայերի ու հույների ցեղասպանության մասին բանաձևը: Ըստ Ասորական կազմակերպություների դաշինքի գլխավոր քարտորղար Հերմիզ Շահենի, այդ որոշումն աննախադեպ էր Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունների ճանաչման հարցում:

«Այդ ճանաչումը որպես հզոր ուժ կդիմակայի նրանց, ով մինչ օրս անտեսում է կամ ուղղակի ժխտում է քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը: Իրաքի, Սիրիայի ու Թուրքիայի ասորիները մշտապես կրում են այդ ցեղասպանության հետևանքները»,- նշել էր նա:

Ի պատասխան Թուրքիան հասկացրել է, որ Նոր Հարավային Ուելսի պատգամավորների ներկայությունն Անզակի օրվա 100-ամյակին ցանկալի չէ, քանի որ նրանք 2013 թվականի մայիսին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես ասել էր Չիչեկը The Sydney Morning Herald-ին տված հարցազրույցում, թուրք-ավստրալական հարաբերություններին սպառնացող երկու գործոն կա: Մեկը «Ցեղասպանության համար բոլոր մեղադրանքներին Ավստրալիայի աջակցությունն է, առանց հաշվի առնելու Թուրքիայի կարծիքը, ինչը կարող է պառակտում առաջացնել երկու ժողովրդի միջև և ձախողել 1915-ին Գալիպոլիի 100-ամյակի հիշատակի օրը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---