Մոսկվայի երկնքում հարյուրավոր սպիտակ փուչիկներ են հայտնվել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Մոսկվայի երկնքում հարյուրավոր սպիտակ փուչիկներ են հայտնվել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին հարյուրավոր սպիտակ փուչիկներ են հայտնվել Մոսկվայի երկնքում: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Անմահ հոգիներ» ակցիան` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հայտարարել է Ռուսաստանում Հայ երիտասարդների կոնգրեսի ղեկավար Անդրանիկ Հովսեփյանը, չնայած, որ 100 տարի է անցել, երիտասարդ սերունդը հիշում է այն սարսափելի իրադարձությունների մասին և հայտարարում է, որ պայքարելու է հանուն արդարության:

«Որովհետև, ցավոք, պատմական արդարությունը դեռ չի վերականգնվել, Հայոց ցեղասպանությունը ցավոք դեռ պատշաճ կերպով չի դատապարտվել»,-ասել է նա, հայտնում է ՆՏՎ-ն:

Հայ հանրությունն ապրիլի 24-ին բազմահազարանոց հանրահավաք կկազմակերպի` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ասել է ՌՀՄ փոխնախագահ Լևոն Մուքանյանը:

«Մոսկվայի իշխանությունների հետ համաձայնեցված ՌԴ հանրության հանրահավաքը կանցնի Գորկու անվան զբոսայգու տարածքում»,-պարզաբանել է նա: Նա հիշեցրել է, որ ՌՀՄ-ն ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ է կազմակերպում: Այս տարվա հանրահավաքն առավել մասսայական կլինի:

«Անհերքելի է, որ վերաբերմունքն աշխարհում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փոխվում է, այդ թվում նաև Թուրքիայում: Որքան հնարավոր է շատ մարդիկ պետք է իմանան ողբերգության մասին»,-ասել է Մուքանյանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցնեն Ռուսաստանի ավելի քան 600 քաղաքներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---