8 սեպտեմբերի 2006 - 14:22 AMT
ANCA-ն շարունակելու է պայքարել ԱՄՆ Սենատում Հոգլանդի թեկնածության հաստատման դեմ
Երկամսյան բանվեճերից հետո, ԱՄՆ Արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովը հավանություն է տվել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը Հայատսնաում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Ահամբարյանի խոսքերով, ANCA-ն շարունակելու է պայքարել Միացյալ Նահանգների Սենատում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության հաստատման դեմ: «Մենք պատրաստվում ենք շարունակել ելույթները Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության հաստատման դեմ այնքան ժամանակ, մինչեւ նա չհայտարարի, որ ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, եւ մինչեւ պարզ չդառնա Պետդեպարտամենտի դերը Թուրքիայի կառավարության պաշտոնական տեսանկյունի աջակցության հարցում»,- ընդգծել է Համբարյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ANCA-ն շնորհակալ է սենատորներ Բոքսերին, Քերիին, Կոլեմանին, Դոդին եւ Սարբանեսին, որ նրանք քվեարկել են Հոգլանդի թեկնածության դեմ:

Նշենք, որ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությաւնների հարցով հանձնաժողովը հավանություն է տվել Ռ. Հոգլանդի թեկնածությանը. վերջինիս թեկնածության օգտին քվեարկել են հանձնաժողովի 13 անդամ, իսկ նրան դեմ քվեարկել են 5 սենատորներ: Ռ. Հոգլանդի թեկնածության վերաբերյալ քվերակությունը հետաձգվել էր երկու անգամ. հունիսի 28-ին եւ օգոստոսի 1-ին, հայտնում է ANCA-ն: