Հայտնի է ԱՄՆ պատվիրակության կազմը ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառումներին

Հայտնի է ԱՄՆ պատվիրակության կազմը ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառումներին

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում 1915թ. իրադարձությունների 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նախագահական պատվիրակություն, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են. ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյու, պատվիրակության ղեկավար

Նախագահական պատվիրակության անդամներ.

Ռիչարդ Միլս, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարություն Ջեքի «Կանչելյան» Սփայեր, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 14)

Ֆրանկ Պալոնե, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի, ընտրատարածք 6)

Աննա Էշու, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 18)

Դեյվ Տրոտ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ(Միչիգան, ընտրատարածք 11):

Ավելի ուշ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշել է, որ դա ԱՄՆ նախագահի ընտրությունն է.

«Երկար ժամանակ է լսել ենք ամերիկյան կողմից, որ պետությունը ներկայացված է լինելու նախագահի կողմից նշանակված պատվիրակությամբ: Իրենց նախագահի ընտրությունն է: Պատվիրակության ղեկավարը շատ բարձր դիրք ունի իրենց երկրում»,-ասել է նա:

Պատասխանելով հարցին, թե Թուրքիայի պատվիրակությունն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, արդյոք չի վկայում թուրքական դիվանագիտության լավ աշխատանքի մասին, նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ շատ է հնչում այն տեսակետները, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ցեղասպանություն» բառը չի օգտագործելու, Սարգսյանը նշել է.

«Ոչ մի նոր բան չեմ տեսնում, թուրքական պատվիրակություններն ամենուր են՝ Ավստրիայում, Գերմանիայում, բայց դա չխանգարեց Չիլիի ներկայացուցիչների պալատին, Եվրախորհրդարանին ընդունել բանաձև, Ավստրիայի խորհրդարանի այսօրվա քայլին»,- մեջբերում է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---