8 սեպտեմբերի 2006 - 14:58 AMT
ԱՄՆ-ը ողջունում են Լիբանան խաղաղպահներ ուղարկելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը
ԱՄՆ-ը ողջունում են Լիբանան խաղաղպահներ ուղարկելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Շոն Մաքքորմակը: «Մենք համոզված ենք, որ դա շատ կարեւոր քայլ է աշխարհի բոլոր երկրների համար, որը անհրաժեշտ է առաջխաղացման համար աշխարհի մի փոքրիկ անկյունում»,-նշել է նա: Մամլո քարտուղարը նաեւ ավելացրել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակը չվերադառնա սկզբնակետին, հայտնում է Cihan news agency:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին թուրքական խորհրդարանը 340 «կողմ» եւ 192 «դեմ» ձայներով որոշում ընդունեց Լիբանան թուրք կոնտինգենտ ուղարկելու վերաբերյալ:

Նշենք, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի շարքում թուրք կոնտինգենտի մասնակցության դեմ Լիբանանում հանդես է գալիս հայ համայնքը: Իսկ Թուրքիայում ավելի քան 15 հազար մարդ դուրս են եկել փողոցներ` բողոքելով խորհրդարանի որոշման դեմ: