Bloomberg. Հռոմի պապի և ԵԽ հայտարարություններից հետո Թուրքիայի ժխտողականությունը երկիրը դնում է մեկուսացման մեջ

Bloomberg. Հռոմի պապի և ԵԽ հայտարարություններից հետո Թուրքիայի ժխտողականությունը երկիրը դնում է մեկուսացման մեջ

PanARMENIAN.Net - 101-ամյա Նեկտար Ալաթուզյանը այն քիչ մարդկանցից է, ցեղասպանության ականատես է և ապրում է Հայաստանում: Նրա ընտանիքը 1915թ-ի կոտորածների ժամանակ միացել է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին, ովքեր 53 օր ինքնապաշտպանություն են մղել: Հայոց ցեղասպանության վերաբերյալ անդրադարձում գրում է հեղինակավոր Bloomberg-ը:

Պարբերականն ընդգծում է, որ համաշխարհային առաջնորդները ապրիլի 24-ին ժամանում են Երևան, մինչդեռ Թուրքիայի ժխտողականությունը երկիրը դնում է աճող մեկուսացման մեջ, մանավանդ այն պարագայում, երբ վերջին օրերին Հռոմի պապը և Եվրախորհրդարանը կոչ են արել ճանաչել ցեղասպանությունը, իսկ Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկեր Գերմանիան պլանավորում է ցեղասպանություն եզրույթը ընդունել գալիք ուրբաթ օրը, գրում է Panorama.am-ը:

Բացի վերոհիշյալ իրադարձություններից, պարբերականը առանձնացնում է նաև ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, ով, հոդվածագրի խոսքով, մեծ անախորժություններ ստեղծեց Թուրքիայի համար՝ համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռելով Հայաստանի և Հայոց ցեղասպանության վրա:

Bloomberg-ը, անդրադառնալով Թուրքիայում ցեղասպանության երևույթի շուրջ ընկալումներին, նշում է, որ օրինակ՝ Անկարայի 21-ամյա ուսանող Աբդուլան, ում պապը 1915թ-ին 1.5 մլն հայերի ցեղասպանությունը իրականացնողների շարքում է եղել, թուրքական կառավարության նման չի ընդունում, որ մեկ դար առաջ իրենց պապերը ցեղասպանություն են գործել, չնայած խոստովանել է. «Իմ մերձավորներից մեկը, ով հայտնի է եղել Ավազակ Ալի անունով, Օսմանյան Կայսրության խորհրդարանի պատգամավոր Հալեթ Բեյի հրամանով սպանել է հայ բարձրաստիճան պաշտոնյայի»:

Անկարայում ուսումնառություն ստացող հայազգի Դիանա Յայլոյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանում կարծում են, թե Թուրքիայում բոլորը տեղյակ են ցեղասպանության մասին, սակայն այդպես չէ, այստեղ շատ քչերը գաղափար ունեն տեղի ունեցածից»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---