ԵԽ-ում սառեցված հակամարտությունների, այդ թվում ԼՂ, գծով նոր ենթակոմիտե է ստեղծվում

ԵԽ-ում սառեցված հակամարտությունների, այդ թվում ԼՂ, գծով նոր ենթակոմիտե է ստեղծվում

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդում ստեղծվում է նոր ենթակոմիտե, որը զբաղվելու է ԵԽ անդամ երկրների միջև հակամարտություններով:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ԵԽ մամուլի ծառայությունում, ենթակոմիտեն, որը դառնալու է դիտարկման կոմիտեի ենթակառույցы, զբաղվելու է հակամարտություններով, որոնք անցել են ակտիվ ռազմական փուլը, սակայն դեռ բոլոր կողմերին բավարարող խաղաղ պայմանագրի կնքման ճանապարհին են:

Ենթակոմիտեն կոչված է լինելու հակամարտությունների կարգավորման մեխանիզմ կամ հարթակ, որի նպատակն է օգտագործել խորհրդարանական դիվանագիտությունն աջակցելու համար կարգավորման մեխանիզմներին: Ինչպես ակնկալվում է, առաջին փուլում ենթակոմիտեն զբաղվելու է Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Հյուսիսային Կիպրոսի, Մերձդնեստրի, Ղրիմի և հետագայում նաև Ուկրաինայի արևելքի հակամարտություններով:

2011 թ. հունվարի 28-ին որոշում կայացվեց Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի գործունեության վերականգնելու մասին: Քվեարկության ժամանակ հայկական պատվիրակությունը դեմ արտահայտվեց: Քվեարկությունը տեղի ունեցավ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում թուրք քաղաքական գործիչ, այժմ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ընտրվելուց անմիջապես հետո:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը մինչ օրս դեմ է ենթակոմիտեի վերաբացմանը և բոյկոտում է նրա գործունեությունը` հրաժարվելով մասնակցել նրա աշխատանքներին: «Մեր դիրքորոշումն այն է, որ այդ ենթակոմիտեն չի կարող կատարել իր առաքելությունը: Իսկ նրա առաքելությունն է փոխադարձ վստահություն ստեղծելը երկու պատվիրակությունների միջև, ինչպես նաև այդ վստահության ընդլայնումը»,-ասել էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---