Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարն ապրիլի 24-ն Ստամբուլում կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարն ապրիլի 24-ն Ստամբուլում կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքիրն ապրիլի 24-ին Ստամբուլի հայ առաքելական եկեղեցում կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Ապրիլի 24-ին Ստամբուլի Սբ Մարիամ եկեղեցում 1915-ի իրադարձությունների 100-րդ տարելիցի առթիվ ոգեկոչման արարողություն կլինի: Նման միջոցառման առաջին անգամ Թուրքիայի կառավարությունից պաշտոնական պատվիրակություն կմասնակցի», - նշված է թուրքական նախարարության տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղը Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հնարովոր է համարել հաշտեցումը Թուրքիայի հետ, եթե վերջինս ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Եթե դա արվի անկեղծ, ապա կարճ ժամանակում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները` կբարձրանան նոր` ավելի բարձր աստիճանի»,-ասել է նա:

Սարգսյանը նշել է. «Ես` որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, երկու անգամ փորձել եմ գնալ այդ ճանապարհով: Նախորդ երկու նախագահները ևս փորձում էին գնալ այդ ճանապարհով: Առաջինն այն էր, երբ մենք հանդես եկանք ցանկությամբ` առանց որևէ նախապայմանների ունենանք հարաբերություններ, այնուհետև քննարկել կողմերի համար վիճելի հարցերը: Երկրորդ այդպիսի փորձը 100-րդ տարելիցի նախօրեին էր, երբ ես մի քանի ամիս առաջ նամակ հղեցի Թուրքիայի նախագահին, և այդ նամակը արտաքին գործերի նախարարը հանձնեց համապատասխան թուրք պաշտոնյաներին: Նամակում ես հրավիրում էի Թուրքիայի նախագահին` մասնակցելու ապրիլի 24-ի միջոցառումներին և համատեղ ցավակցելու, համատեղ հիշելու զոհերի հիշատակը: Բայց թուրքական իշխանությունները այլ որոշում կայացրեցին և որոշեցին ապրիլի 24-ին` այն օրը, երբ նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում, անցկացնել Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություն»: Մեզ համար թուրքական կողմի այդ արձագանքներն անսպասելի չէին, որովհետև մենք մշտապես ականատես ենք լինում նրանց ժխտողականությանը: Ամեն անգամ նրանք թարմացնում են ժխտողականության իրենց գործիքակազմը: Ինչ վերաբերում է Հռոմի պապի հայտարարությանը, ապա ես այն համարում եմ էական և տեղին: Ես հավատում եմ, որ մարդկության դեմ հանցագործություններից զերծ աշխարհի կարող ենք հասնել միայն ուժեղ մարդկանց առաջնորդությամբ: Նորին Սրբությունը մեծ առաջնորդ է` արդարացի և ճշմարտախոս»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---