8 սեպտեմբերի 2006 - 19:37 AMT
Սեպտեմբերի 11-ին Հայաստանում կնշեն Նյու Յորքում կատարված ահաբեկչության 5-րդ տարելիցը
Սեպտեմբերի 11-ին Հայաստանում կնշեն Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության 5-րդ տարելիցը, որի արդյունքում փլուզվեցին Առեւտրի համաշխարհային կենտրոնի աշտարակները եւ զոհվեց շուրջ 3 հազար մարդ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու աշխատակից Թագուհի Ջահուկյանը: «Հիշատակի միջոցառումներ կանցնեն Արարատ քաղաքում: Ակցիայի մասնակիցները ծաղիկներ կդնեն սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերի հուշահամալիրի մոտ եւ կհարգեն նրանց հիշատակը մեկ րոպե լռությամբ»,-ասել է նա: