Թուրքիայի ԱԳՆ. Չնայած մեր զգուշացումներին և կոչերին Պուտինը 1915-ի դեպքերը ցեղասպանություն որակեց24 ապրիլի 2015 - 22:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարարը դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները: «Թուրքիան դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները Հայոց ցեղասպանություն անվանելու արտահայտությունը»,- ՏԱՍՍ գործակալությունը հղումով գրում է Panorama.am-ը: «Չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին, Ռուսաստանի նախագահ Պուտինը 1915 թվականի իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն: Մենք սա չենք ընդունում և դատապարտում ենք: Թուրքիայի համար նման քաղաքական հայտարարությունները իրավունքի ակնհայտ խախտում են և իրավական ուժ չունեն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: 1.5 մլն խաղաղ բնակիչ սպանվեց ու ավելի քան 6 հարյուր հազարը վտարվեց սեփական երկրից ու զանգվածային հետապնդումների ենթարկվեց, ոչնչացվեցին ճարտարապետության անգին հուշարձաններ, հինավուրց գրքեր ու անգին ձեռագրեր այրվեցին, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով. «Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»: «1915 թվականի իրադարձությունները ցնցեցին ամբողջ աշխարհը:Ռուսաստանում այն ընդունեցին որպես սեփական ցավ: Հարյուր հազարավոր մարդիկ ապաստան գտան Ռուսաստանում ու փրկվեցին: Հենց ռուսական դիվանագիտությունը հասավ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածի միջազգային դատապարտմանը, Ռուսաստանը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, քիչ առաջ Ֆրանսիայի նախագահը հիշատակեց այդ մասին, համատեղ հայտարարությամբ տեղի ունեցածն ուղղակիորեն անվանեցին մարդկության ու պետության դեմ ուղղված հանցագործություն»,- ասել է Պուտինը: Անդրադարձ կա նաև ՌԴ Պետդումայի հայտարարաությանը.«Մենք գիտենք, որ 1995-ից ի վեր Դուման սովորություն ունի 10 տարին մեկ անգամ քաղաքական հայտարարություն անել, որն աջակցում է Հայաստանի միակողմանի շահերին: Դուման չխախտեց այդ ավանդույթը և 2015թ. ապրիլի 24-ին կրկին արեց համապատասխան հայտարարություն: Մենք այն ևս դատապարտում ենք»: Գերատեսչությունում նաև նշել են, որ Ռուսաստանի նախագահի մասնակցությունը ապրիլի 24-ին Երևանում կազմակերպված միջոցառումներին, «պետք է գնահատել որպես Հայաստանի քարոզարշավի մի մաս»: Ռուսաստանի Պետդուման ապրիլի 24-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ. «Պետդուման իր խորին ցավակցությունն է հայտնում եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում ողբերգական իրադարձությունների ժամանակ տուժած այլ ժողովրդներին և գտնում է, որ պատմության բարդ հարցերն ու միջազգային վեճերը հարկավոր է հանգուցալուծել խաղաղ միջոցներով, այդ թվում դիվանագիտական ջանքերով` հանուն կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման համայն աշխարհում: Պետդումայի պատգամավորները վստահ են, որ Եվրասիական մայրցամաքը կարող է և պետք է բարիդրացիության և իրավահավասար գործակցության օրինակ, խաղաղության ու արարչության տարածք դառնալ: «Դրան է նպաստում բազմակողմ գործունեությունն այնպիսի միջազգային կառույցների շրջանականերում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որոնց նպատակն է կայուն զարգացումը, մեր ժողովրդների բարգավաճումն ու մարդասիրական գաղափարների հաղթանակը»,- ասվում է ընդունված հայտարարության տեքստում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |