Fox News. Հայոց ցեղասպանությունը... ցեղասպանություն էր24 ապրիլի 2015 - 22:57 AMT PanARMENIAN.Net - Մեկ դար առաջ առնվազն 1 միլիոն հայի կոտորածն այս կամ այն կերպ կոչելու տխրահռչակ վեճը ծուղակի մեջ է գցել իմ կողմից հարգելի երկու ազգերին՝ հայերին և թուրքերին: Երկուսն էլ հպարտ են, երկուսն էլ տառապել են և երկուսն էլ կարող են անտանելի լինել, երբ զայրացած են: Սակայն այս հարցում իշխում են փաստերը. Օսմանյան կայսրությունից տառապած հայերն իսկապես ցեղասպանություն են ապրել, ArmenianGenocide100.org-ի փոխանցմամբFox News-ի ռազմական վերլուծաբան Ռալֆ Փիթերսն է գրել ամերիկյան պարբերականում հրապարակված Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված հոդվածում: «Այստեղ հնարավոր չէ փոխզիջման գնալ: Սակայն ես կցանկանայի, որ այդպես լիներ, որովհետև սա տարօրինակ կերպով անձնական հարց է ինձ համար: Տանս թուրքական գորգերի վրա կախված են հայկական նկարները: Ես հիացած էի միաժամանակ և՛ Թուրքիայով, և՛ Հայաստանով: Վերջինիս առաջին անգամ տեսել եմ քառորդ դար առաջ, երբ բանակային մի սպայի հետ անցնում էինք խորհրդային ներքին սահմաններից մեկով, և հայերը պաշտպանեցին մեզ: Ես վերադարձա Արցախյան պատերազմի ժամանակ՝ կորուստների և հիասթափության ժամանակաշրջանում, և հետագայում այստեղ եղել եմ նաև պատերազմի ավարտից հետո», - գրել է Փիթերսն ու ավելացրել, որ Ստամբուլում առաջին անգամ եղել է 1979 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ Թուրքիայում անգամ թուրքական սուրճ գնել հնարավոր չէր. «Այս քաղաքը գրավել էր ինձ: Ես դեռ կարծում եմ, որ Ստամբուլն աշխարհի ամենաանսպառ հետաքրքրություններով քաղաք է: Կնոջս հետ մեղրամսի ժամանակ ավտոբուսով Բոսֆորից հասել էինք պարսկական սահմանի, որտեղ Արարատ լեռը նշմարվում է հյուսիսից: Ես հայերի համար սուրբ Արարատը տեսել էի նաև Երևանից հարավ նայելիս: Լեռն այնքան մոտ է Հայաստանի մայրաքաղաքին, որ, թվում է, կարող եք ցատկոտել նրա լանջերին: Սակայն այն սավառնում է թուրքական սահմանից անդին՝ աշխարհի առաջին քրիստոնեական թագավորության մայրաքաղաք Անիի ավերակների կողքին»: Այդ հողերում չափազանց շատ ողբերգություն կա: Միայն հիմարներն ու դեմագոգները են բավականություն ստանում հին ատելություններից այն դեպքում, երբ կան շատ նորերը, նկատել է հեղինակը և ավելացրել.«Սակայն հայերի՝ երկար ամիսների կոտորածները որակելիս ոչինչ այդպես բովանդակալից չի նկարագրում վավերագրված փաստերը, որքան ցեղասպանությունը: Ցեղասպանության հերքումը հավասար է ԱՄՆ-ի՝ ժամանակին երկրում ստրկության առկայության հերքմանը: Բերվածս համեմատության իմաստն այն է, որ կառավարությունները սխալներ են թույլ տալիս: Միակ ճշմարտությունը, որի հետ համաձայն են և՛ քրիստոնյաները, և՛ մահմեդականները, և՛ հրեաները, այն է, որ Աստված կատարյալ է»: Մարդիկ մոլորվում են՝ հաճախ վախենալու աստիճանի: Թուրքիայի այն պնդումը, որ ոչ մի ցեղասպանություն տեղի չէր ունեցել, երկարաձգում է դառնությունը, որը ոչ մեկի օգտին չէ, նշել է հեղինակը՝ հավելելով, որ երիտթուրքերի կառավարությունը, որը 100 տարի առաջ հովանավորել էր այդ կոտորածները, պետք էր ինչ-որ մեկին մեղադրեր պատերազմական գործողությունների համար: Եվ երբ իշխանություններին քավության նոխազներ պետք եկան, ազգային փոքրամասնությունները դարձան անխուսափելի զոհերը: Երիտթուրքերը մեղադրեցին քրիստոնյա հայերին ռուսական զավթիչների հինգերորդ շարասյանը մասնակցություն ունենալու համար, և ճակատամարտի արդյունքում օսմանյան համազգեստով տասնյակ հազարավոր տեղացի հայեր մահացան իրենց ընկերների ձեռքից: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց: Դեմագոգների արձակած հրամաններով թուրքերը հարձակվեցին հայերի վրա՝ սպանելով հարևաններին, կողոպտելով տները, առևանգելով նրանց երեխաներին, իսկ փրկվածներին ուղևորելով հարավ-արևելք՝ դեպի անապատ: Դիերը լցնում էին գետերը, իսկ ճանապարհի եզրերին շարված էին ոսկորներ: Քրդերը, որ մինչ այդ հայերի հետ խաղաղ պայմաններում էին ապրում, հարձակվել էին փախստականների վրա, սպանում էին տղամարդկանց և առևանգում կանանց: Բոսորագույն ատելությունը կլանեց դարեր շարունակ կողք կողքի ապրող բնակչությանը: «Սա առասպել չէ: Ոչ էլ հակաթուրքական քարոզչություն: Մենք ունենք բազում ականատեսների արձանագրություններ. դրանք գրված են ապշած ամերիկացի միսիոներների, շոկահարված արտասահմանյան հյուպատոսների և թուքրերին խորհուրդներ տվող գերմանացի սպաների ձեռքով: Նահատակված հայերի համար երբեք էլ արդարադատություն չի լինի: Սակայն կարող է լինել ճշմարտություն: Ժամանակակից թուրքերի համար ամոթալի չէ ընդունել այդ ճշմարտությունը: Ամոթը այն հերքելն է», - գրել է Ռալֆ Փիթերսը: Ցեղասպանությանը մասնակցած որևէ թուրք կամ քուրդդ այլևս կենդանի չէ: Եվ ոչ բոլոր թուրքերն են հարձակվել իրենց հարևանների վրա. ինչպես կային հրեաներին փրկած գերմանացիներ, այդպես էլ՝ հայերին պաշտպանած թուրքեր և քրդեր: Նրանք նույնպես պատմության մի մասն են: Ցեղասպանությունը նախաձեռնած երիտթուրքերը պարտվել են, խայտառակվել, աքսորվել կամ վաղառժամ մահացել: Այս գլուխն ավարտված է, թուրքերը պետք է շրջեն էջը, նշել է հեղինակը. «Ժամանակակից Թուրքիան տարբերվում է 1915 թվականի Օսմանյան կայսրությունից, ինչպես ժամանակակից Գերմանիան՝ 1939-ի նացիստական Գերմանիայից: Ինչպես գերմանացիներն են վերափոխել իրենց՝ առերեսվելով անցյալին, այդպես էլ այժմ թուրքերի հերթն է ազատվելու հերքման բեռից: Երբ Հիտլերն առաջին անգամ էր շարադրել «Վերջնական որոշումը» իր ջատագովներին, նացիստներից ոմանք ապշել էին: «Ոչ ոք չի հիշում հայերին»,- պատասխանել է Հիտլերը: Նա սխալ էր, սակայն նա, իհարկե, գիտեր Ցեղասպանության մասին: Եթե չեք հավատում Ֆրանցիսկոս Պապին, փորձեք Հիտլերին հավատալ»: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |