Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ24 ապրիլի 2015 - 23:21 AMT PanARMENIAN.Net - Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որպես ժխտողական քաղաքականության դեմ բողոքի նշան այրելով Թուրքիայի պետական դրոշը, ապրիլի 24-ի երեկոյան մեկնարկել է ՀՅԴ կուսակցության միությունների ավանդական ջահերով երթը: Մասնակիծները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանալու այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ կտանեն ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը: Ջահերն այս տարի համալրվել են նորերով: Երևանում ջահերով երթը տեղի է ունենում 12-րդ անգամ: Ամեն տարի երթն անցկացվում էր ապրիլի 23-ին, իսկ 100-րդ տարելիցին այն տեղափոխվեց ապրիլի 24-ին: Այս տարի փոխվել է ջահերով երթի երթուղին և օրը: Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից, ապա՝ Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա- Ֆրանսիայի հրապարակ- Բաղրամյան պողոտա- Բարեկամության հրապարակ- Կիևյան փողոց- Կիևյան կամուրջ- Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ- Ծիեռնակաբերդ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |