Ստամբուլում ուժ են կիրառել Ցեղասպանությունը ոգեկոչող երիտասարդների հանդեպ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ստամբուլի Տեխնիկական համալսարանի «Մասլակ» համալիրում հավաքված մի խումբ ուսանողներ ապրիլի 24-ին, փորձել են Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություն կազմակերպել։ Նրանք Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու կոչերով պաստառներ են փակցրել, ինչից հետո անվտանգության աշխատակիցները պոկել են այդ պաստառները ու հարվածել ուսանողներին։ Ի պատասխան դրա՝ ուսանողներն աթոռներ են նետել անվտանգության շախատակիցների ուղղությամբ, գրում է ArmenianGenocide100.org-ը: Սկսված ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները, սակայն, «Դողան հաբեր» լրատվական գործակալության հաղորդած տեղեկության համաձայն՝ ոստիկանների գալուց հետո էլ համալսարանի անվտանգության աշխատակիցները աթոռներ էին նետում ուսանողների վրա։ Ոստիկանությունը ցրել է հավաքված ուսանողներին և շարունակում է պարեկություն իրականացնել համասլարանում։ Ուսանողները «Ցեղասպանությանը, Սևակին և Հրանտին առերեսվեք» կոչերով պաստառներ էին կրում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |