Նալբանդյան. Անկարան կոպիտ և սադրիչ քննադատություններով հակադրվում է միջազգային հանրությանը25 ապրիլի 2015 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարության վերաբերյալ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին՝ մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկի ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և հետևողական դիրքորոշման համար։ Ինչպես ասել է Ռուսաստնյան Դաշնության նախագահը Հայոց ցեղասպանությունը եղբարյական Ռուսաստանում մշտապես ընկալվել է որպես սեփական ցավ և ողբերգություն։ Ռուսաստանը` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, դեռևս 1915թ. մայիսի 24-ին համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածը` կոչելով այն հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ: Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման 1995թ. և 2005թ. ընդունված հատուկ հայտարարություններով հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը որակեց որպես ցեղասպանություն՝ ապրիլի 24-ը ամրագրելով զոհերի հիշատակի օր: Պետական դումայի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր հայտարարության ընդունումը հայ ժողովրդի հետ համերաշխության ուղերձ է և խոսուն վկայություն է առ այն, որ Հայոց ցեղեսպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, և դրա ճանաչումը ու դատարապտումը միջազգային հանրության առաջնային խնդիրներից է: Այս օրերին, երբ ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ այս առթիվ իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին և կոչ անում Թուրքիային առերեսվելու իր պատմությանը, Անկարան ի պատասխան աջ ու ձախ կոպիտ և սադրիչ քննադատություններ է հնչեցնում հակադրվելով միջազգային հանրությանը։ Ժխտողական կեցվածքի հետևանքով առավել խորանում է անդունդը Թուրքիայի և քաղաքակիրթ աշխարհի միջև», -նշված է նախարարի հայտարարության մեջ։ Ինչպես հայտնի է Ռուսաստանի Պետդուման ապրիլի 24-ին հայտարարություն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ` խորին ցավակցություն հայտնելով եղբայրական Հայաստանին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույն օրը մասնակցեց Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին, ինչը խիստ «զայրացրեց» Թուրքիայի իշխանություններին: Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |