9 սեպտեմբերի 2006 - 17:07 AMT
ԵՄ Եռյակը հոկտեմբերի սկզբին կժամանի Երեւան
Հոկտեմբերի սկզբին տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան կժամանաի Եվրամիության Եռյակը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել աղբյուրը ՀՀ ԱԳՆ-ում: Այցի շրջանակներում նախատեսվում է հավանություն տալ եւ ստորագրել Գործողությունների ծրագիրը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Նշենք, որ ֆինանսավորումը ԵՄ-ն կսկսի 2007 թվականից: Այն կանցկացվի երկու` TACIS եւ MEDA ծրագրերի շրջանակներում եւ կազմում է 15 մլրդ եվրո` 2007-իս մինչեւ 2013 թթ. ժամկետում: