Նազարբաևը վերընտրվել է Ղազախստանի նախագահի պաշտոնում27 ապրիլի 2015 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվել պետության գործող ղեկավար, «Նուր օթան» կուսակցության առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա հղումով: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 97,7 տոկոսը:ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական տվյալները: Ըստ ԿԸՀ-ի, Նազարբաևի մրցակիցների օգտին` կոմունիստ Թուրքուն Սիզդիկովի և ինքնաառաջադրված Աբելղազի Կուսաինովի օգտին քվեարկել է համապատասխանաբար 1,6% և 0,7%-ը: Նազարբաևի համար, որը գլխավորում է Ղազախստանն արդեն 25 տարի, ընտրողների նմանօրինակ աջակցությունը նորություն չէ: Առաջին համաժողովրդական ընտրություններին 1991 թ. նա ստացավ ձայների 98,7 %, իսկ 2005-ին` 91,15 %: 2011-ին Նազարբաևի քաղաքականությանը հավանություն տվեց ընտրազանգվածի 95 %: Ըստ Ղազախստանի ընտրությունների մասին օրենքի, քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 3-ից ոչ ուշ: Ղազախստանի նախագահի թվով հինգերորդ ընտրություններն արտահերթ էին և տեղի ունեցան ապրիլի 26-ին: Ինքը Նազարբաևը, որի հաղթանակը կասկած չէր հարուցում նաև էքզիտ-փոլերի հարցումների արդյունքներով, հայտարարել է, որ աշխատելու է «կրկնակի եռանդով» և խոսատցել է, որ Ղազախստանը կընդգրկվի զարգացած երկների թոփ-30-ում: Արտահերթ ընտրությունները որոշվել էր անցկացնել, որպեսզի դրանք չհամընկնեն 2017-ի խորհրդարանական ընտրությունների հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա |