Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ են անցել չինական Նանկինում և Շանհայում27 ապրիլի 2015 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Հայերի միությունն ապրիլի 24-ին և 25-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ է առաջարկել Չինաստանի Նանկին և Շանհայ քաղաքներում: Հիշատակի հիմնական միջոցառումները կազմակերպվել էին Նանկինում: Նանկինն ընտրվել էր որպես Ցեղասպանության հիշատակի արարողությունների կենտրոն, քանի որ 1937 թվականին այդ քաղաքում ճապոնացիները 300 հազար չինացիների սպանեցին, և այդ իմաստով ընդհանուր վիշտը համախմբում է հայերին ու չինացիներին: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, այս դեպքում ևս հանցագործության կազմակերպիչները չեն ճանաչում իրենց մեղքը: 1937թ. դեկտեմբերին ճապոնա-չինական պատերազմի ժամանակ Ճապոնիայի կայսերական բանակի զինվորները բազում խաղաղ բնակիչների սպանեցին Նանկինում, որն այն ժամանակ Չինաստանի Հանրապետության մայրաքաղաքն էր: 2007-ին հրապարակվեցին միջազգային բարեգործական կազմակերպություններից մեկի փաստաթղթերը, որն աշխատում էր Նանկինում պատերազմի ժամանակ: Այդ փաստաթղթերը, ինչպես նաև ճապոնական զորքերից առգրավված գրությունները, վկայում են, որ ճապոնացի զինվորները մոտ 200 000 չինացի քաղաքացիական անձանց ու զինվորականների են սպանել, ևս առնվազն 150 000 մարդ է սպանվել Նանկինում հայտնի կոտորածի ժամանակ: Զոհերի առավելագույն թիվը, ըստ որոշ գնահատականների, հասնում է 500 000-ի: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |