Bloomberg. Պատերազմի վերսկսումը վտանգի տակ կդնի Հարավային Կովկասի նավթամուղերն ու գազատարները27 ապրիլի 2015 - 16:50 AMT PanARMENIAN.Net - 1990-ականներից հետո Ռուսաստանի հարավային հարևանները այսօր ավելի մոտ են պատերազմի սպառնալիքին, քան երբևէ: Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունը սառեցված է արդեն 21 տարի և այդ հարաբերական խաղաղության տարիներին արևմտյան խոշոր նավթարդյունաբերական ընկերությունները, այդ թվում BP-ն միլիարդավոր դոլարներ է ներդրել Ադրբեջանի նավթագազային սեկտորում: Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում աճող լարվածությունը ռիսկի տակ է դնում նավթագազային ոլորտում ներդրումային ծրագրերը և սպառնում է տարածաշրջանային կայունությանը, հայտնում է Panorama.am-ը Bloomberg-ի վրա հղումով: «Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում սպասվող ընտրությունները կարող են էլ ավելի խորացնել լարվածությունը սահմանին և մեծացնել պատերազմի վերսկսվելու հավանականությունը, ինչը վտանգի տակ կդնի Հարավային Կովկասի նավթամուղերն ու գազատարները», - ընդգծել է Royal Bank of Scotland-ի վերլուծաբան Աննա Տոկարը: «Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում տեղի ունեցող բախումների վրա, լարվածությունը ավելի է խորանում Հարավային Կովկասում, որտեղ BP-ն և նրա գործընկերները ներդրել են 50մլրդ դոլար Ադրբեջանի վառելիքաէներգետիկ սեկտորում:| Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը գտնվում է հակամարտության գոտուց 100 կմ հեռավարության վրա»,- գրում է պարբերականը: Հոդվածագիրը անդրադարձել է նաև հակամարտության պատմությանը՝ հիշատակելով 1990-ին ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունած 4 բանաձևերը, երկու երկրների սպառազինության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև մեջբերել հայ և ադրբեջանցի փորձագետների, ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների հայտարարությունները՝ շփման գծում արձանագրված դեպքերի առնչությամբ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |