Ապրիլի 27-ին և 28-ին Ծիծեռնակաբերդում անցկացվում է ամենամյա «Ծաղկահավաք»-ը27 ապրիլի 2015 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ ապրիլի 27-ին և 28-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում անցկացվում է «Ծաղկահավաք» ամենամյա համատեղ միջոցառումը: Ապրիլի 24-ից օրեր անց, հուշահամալիրում դրված հարյուր հազարավոր ծաղիկները տարիներ շարունակ հավաքվում ու տեղափոխվում էին աղբատեղի և այրվում: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից ի վեր, ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց` թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Մեկ կիլոգրամ չորացած ծաղկաթերթերից ստացվում է А3 ձևաչափի 40 թուղթ։ Հատուկ տեխնոլոգիայով պատրաստված ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որը վերջին տարիներին այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելիս, իսկ պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար: Այս միջոցառումը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու, դրանց լուռ դեսպաններ դարձնելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: Ծաղկահավաքին մասնակցում են հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ, կամավորներ, ինչպես նաև նախաձեռնության կազմակերպիչների՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները: Հաշվի առնելով ակնկալվող այցելությունների և անմար կրակի մոտ բերվող ծաղիկների ծավալը, այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, միջոցառումն անցկացվում է երկու օր՝ ապրիլի 27-ին և 28-ին: «Ծիծեռնակաբերդի մոտ դրված ծաղիկները վերամշակման ենթարկելու գաղափարը յուրահատուկ է իր նորարարությամբ և միակն է իր տեսակի մեջ: Դա պատասխանատու վերաբերմունքի դրսևորում է շրջակա միջավայրի նկատմամբ, քանի որ ծաղիկները նոր կյանք են ստանում: Սա նաև հարգալից վերաբերմունքի դրսևորում է ծաղիկները բերող մարդկանց հանդեպ: Բացի այդ, նախաձեռնությունը խորհրդանշական իմաստ է կրում, քանի որ ծաղկաթերթիկներից պատրաստվող թուղթը Ցեղասպանության թանգարանի կողմից օգտագործվում է շնորհակալական բացիկների և պատվոգրերի համար: Ուստի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին՝ նախաձեռնության իրականացման հարցում: Ինձ համար նաև ուրախալի է այստեղ տեսնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բազմաթիվ աշխատակիցների, որոնք որպես կամավորներ մասնակցում են միջոցառմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |