Իրանի խորհրդարանի խոսնակն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի պատվիրակությունը իրանական խորհրդարանի նախագահ Գոլամ Ալի Հադդադի գլխավորությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Իրանի պատվիրակությունն Երեւանում է գտնվում եռօրյա պաշտոնական այցով` ՀՀ Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանի հրավերով: Այցի ընթացքում նախատեսվում է Գոլամ Ալի Հադդադի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ, ինչպես նաեւ այցելություն Երեւանի երկնագույն մզկիթ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---