Հայաստանի շախմատի հավաքականը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր28 ապրիլի 2015 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորում ավարտվեց շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը Եգիպտոսին հաղթեց 2.5:1.5 հաշվով: Լեւոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակներ տարան, Հրանտ Մելքումյանը պարտիան ավարտեց ոչ ոքի, իսկ Սերգեյ Մովսեսյանը պարտվեց մրցակցին, հայտնում է Tert.am-ը: Հայաստանի հավաքականը 11 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալները: Աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ Չինաստանը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Ուկրաինան: Հայաստանը 5-րդ անգամ է դառնում աշխարհի առաջնության մեդալակիր: Ավելի վաղ հավաքականը երեք անգամ նվաճել էր բրոնզե մեդալներ (1997, 2001, 2005թթ.), իսկ 2011 թվականին դարձել էր աշխարհի չեմպիոն: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երեք անգամ նվաճել է Օլիմպիադայի ոսկե մեդալները: Առաջին անգամ հայ շախմատիստները Օլիմպիադայում պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել 2006 թվականին Թուրինում, երկրորդ անգամ` 2008-ին, երրորդ անգամ` 2012-ին Ստամբուլում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |