Թեոդոսիայում բացվել է Նելսոն Ստեփանյանի հուշատախտակը (վիդեո) 4 մայիսի 2015 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին Թեոդոսիայի Ն. Ստեփանյանի անվան փողոցում հանդիսավոր կերպով բացվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշատախտակը: Արարողությունը նվիրված էր Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին: Բացման արարողությանը մասնակցեցին քաղխորհրդի ադամ Սվետլանա Գեվչուկը, պետական խորհրդի պատգամավորներ Եվգենի Գորոդենկոն և Յուրի Կոկինը, քաղաքի հայկական և հունական համայնքների ներկայացուցիչներ, հոգևորականներ, հայտնում է Թեոդոսիայի քաղխորհրդի մամուլի ծառայությունը: XX դարի 40-ականներին Հայաստանի բնակչությունը կազմում էր 2,2 մլն մարդ: Երբ սկսվեց պատերազմը, հայերը, ի թիվս խորհրդային այլ ժողովրդների, ելան հայրենիքի պաշտպանության: Մոտ 84 հազար հայ չվերադարձավ մարտի դաշտից: «Սա հայ ժողովրդի ավանդ է Մեծ Հաղթանակի և ֆաշիզմից ազատագրման գործում: Հայ ժողովրդի փառապանծ որդիներից մեկը` Նելսոն Ստեփանյանը քաջարի օդաչու էր, նա մասնակցել է Թեոդոսիայի և Ղրիմի ազատագրմանը»,-ասել է Թեոդոսիայի հայերի հոգևոր առաջնորդ հայր Եփրեմը: Նելսոն Ստեփանյանի ղեկավարած 47-րդ ավիագունդը մասնակցել է Ղրիմի ազատագրմանը: Նա մարտիկներին մարտի էր հանում անձնական օրինակով` գունդը անձամբ առաջնորդելով: Ավիագունդը քաջության և արիության, ինչպես նաև քաղաքի ազատագրման հաջող գործողության համար արժանացել է «Թեոդոսիական» պատվավոր կոչմանը: Նելսոն Ստեփանյանը կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ Արարողության մասնակիցները նշում էին, որ հենց Նելսոնի նմաններն են իրական հերոսներն ու իրենք են արժանի «Փառք հերոսներին» արտահայտությանը: «Նելսոն Ստեփանյանն այն մարդն էր, որը խաղաղ դարձրեց Թեոդոսիայի երկինքը, որպեսզի մենք կարողանանք ապրել, ուրախանալ, սովորել ու աշխատել: Այն ժամանակ բոլորը մեկ մարդու պես` մեծից փոքր, ստանձնեցին Հայրենիքի պաշտպանության գործը: Այն ժամանակ մենք մեկ միասնական ժողովուրդ էինք, դրա համար էլ կարողացանք հաղթել այդ ահեղ պատերազմում»,-ասել է Գեվչուկը: Յուրի Կոկինը շնորհակալություն հայտնեց Թեոդոսիայի և Ղրիմի հայ համայնքին իր ժողովրդի լավագույն զավակների հիշատակը վառ պահելու համար: «Թեոդոսիայի երկինքը միավորեց այն բոլոր ճանապարհները, որոնցով անցել էր Նելսոն Ստեփանյանը: Նրան հիշում է նաև Օդեսայի, Նիկոլաևի, Սևաստոպոլի, շրջափակված Լենինգրադի երկինքը»,-հավելել է նա: Նելսոն Ստեփանյանի ինքնաթիռը խոցվեց Լիեպայի երկնքում: Նա ուղղեց կործանվող ինքնաթիռը թշնամու ռազմանավի վրա: Խորհրդային Միության հերոսի երկրորդ կոչումը նա ստացավ արդեն հետմահու: Լիեպայում կանգնած է հերոս օդաչուի հուշարձանը, սակայն 1991 թ. հետո Լատվիայի իշխանությունների առաջարկով հուշարձանը տեղափոխվեց ՌԴ` Կալինինգրադ: Թեոդոսիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գաբոյանն ասաց, որ մեր սերնդի պարտքն է վառ պահել Մեծ Հայրենական պատերազմի հերոսների հիշատակը, որոնք իրենց սխրանքով և սեփական կյանքի գնով մոտեցին այնքան բաղձալի Հաղթանակը: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |