Թուրքիայում վերականգնում են հայկական եկեղեցիները. Հուսով են զբոսաշրջիկների թվով գերազանցել Փարիզին

Թուրքիայում վերականգնում են հայկական եկեղեցիները. Հուսով են զբոսաշրջիկների թվով գերազանցել Փարիզին

PanARMENIAN.Net - Թուրքիայում Բաթմանի նահանգի Սասուն գավառում գտնվող հայկական Քոմք (Գոմք) եկեղեցու վերականգման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին հայտարարել է Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն՝ նշելով, որ եկեղեցու վերականգնումը կնպաստի գավառում զբոսաշրջության զարգացմանը:

«Այժմ Քոմք եկեղեցու վերականգման ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում: Եթե եկեղեցին վերականգնվի, ԱՄՆ-ից, Եվրոպայից հազարավոր մարդիկ կգան: Եթե այդպես լինի, ըստ իս, Փարիզին կգերազանցենք: Շահողները սասունցիներն են լինելու: Բաթմանի հյուրանոցների տերերը կշահեն, վարորդները կշահեն»,- ասել է նա, թուրքական Sondakika լրատվականին հղումով գրում է Ermenihaber-ը:

Գոմքը գյուղ է Արևմտյան Հայաստանում՝ Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառակում։ Գտնվում է Տալվորիկ գյուղից 12 կմ հյուսիս-արևելք` Խարզանի լեռնաշղթայի արևելյան կողմում։ Միջին դարերում եղել է գրչության կենտրոն։

Միևնույն ժամանակ մեկ այլ՝ պատմական Խարբերդ քաղաքում գտնվող կիսավեր բողոքական հայկական եկեղեցին պատրաստվում են քանդել և տեղում հյուրանող կառուցել: Այն ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում:

19-րդ դարավերջին կառուցված եկեղեցին Ցեղասպանությունից հետո առանց տերերի մնացած այլ եկեղեցիների նման երկար ժամանակ օգտագործվել է տարբեր նպատակներով: Հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում օգտագործվել է որպես ալյուրի ֆաբրիկա, այնուհետև մատնվել անտերության: Մի որոշ ժամանակ այստեղ է կազմակերպվել շաբաթական տոնավաճառը, այնուհետև օգտագործվել է որպես ոչխարների գոմ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---