Կոնգրեսական. ԱՄՆ պետք է դադարեցնի Ադրբեջանին տրվող ֆինանասավորումն ու ռազմական աջակցությունը 5 մայիսի 2015 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցի հանձնախումը ջանքեր է գործադրում դադարեցնելու Ադրբեջանին տրվող ֆինանսավորումն ու ռազմական աջակցությունը: Այս մասին հայտարարել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: «Տարվա ընթացքում մենք բազմաթիվ միջացոռումներ ենք նախատեսում: Այս ժամանակահատվածում, երբ ծախսային մասով օրինագծեր են ընդունվում, մենք փորձում ենք հասնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին, ինչպես նաև Ղարաբաղին ավելի մեծ օգնության տրամադրմանը»,- անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը՝ նշել է կոնգրեսականը: Նա նաև անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը և նկատել, որ Ադրբեջանն ավելի հարձակվողական և ռազմատենչ կեցվածք է որդեգրում` դառնալով խաղաղության հաստատման հիմանական խոչընդոտ: «Ջանքեր ենք գործադրում` վերացնելու Ադրբեջանին տրամադրվող ֆինանսավորումը և ռազմական աջակցությունը: Մենք մտահոգված ենք, որ որևէ ռազմական օգնություն կարող է ուղղվել Հայաստանի դեմ, քանի որ Ադրբեջանը մշտապես սպառնում է գրոհել Հայաստանը, ուստի մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն չպետք է ռազմական օգնություն տրամադրի Ադրբեջանին»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ հայկական հանձնախումբը փորձում է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Կարգավորման հեռանկարի մասին, ըստ Փալոնի, կարելի կլինի խոսել միայն այն պայմաններում, երբ Ադրբեջանը դադարեցնի ճակատագծում լարվածության մեծացումը և կողմերի միջև ավելանա փոխվստահությունը: Նա վստահեցրել է նաև, որ Կոնգրեսի Հայկական հարցի հանձնախումբը նաև ջանքեր է գործադրում՝ հասնելու ԱՄՆ-ի կողմց Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ճանաչմանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |