«Խոպանչիներին» կբերե՞ն հարկային դաշտ. ԱԺ-ում համապատասխան օրինագիծ է քննարկվում 5 մայիսի 2015 - 16:20 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտահերթ նիստում մայիսի 5-ին քննարկվել է կառավարության կողմից ներկայացված «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու մասին հարցը: Առաջարկվում է արտագնա աշխատանք կատարողներին մտցնել հարկային դաշտ: Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ առաջարկվում է 13 տոկոս դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր, ըստ պայմանագրերի, աշխատանք են կատարում Հայաստանի սահմաններից դուրս, և այդ աշխատանքները շինարարական և շինմոնտաժային են: Այսինքն` ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում, այդ աշխատանքն օրինական ձևակերպում կստանա Հայաստանում, և նրանց ստացած աշխատավարձերից ու հավասարեցված եկամուտներից ՀՀ պետբյուջե կվճարվեն եկամտային հարկի գումարները, գրում է Yerkir.am-ը: Նախատեսվում է նաև այն գործատուների համար, ովքեր պայմանագրեր ունեն Հայաստանից դուրս շինարարական ու շինմոտնաժային աշխատանքներ կատարելու մասին, շահութահարկը սահմանել 5 տոկոս: Դրա նպատակն է, որ այդ կազմակերպությունները պետական գրանցում ստանան Հայաստանում, դրանց աշխատակիցները նույնպես գրանցվեն Հայաստանում` որպես վարձու աշխատողներ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բողոքել է, որ օրենքը հապշտապ է բերվել, և պատգամավորները չեն էլ հասցնում կարդալ ու ծանոթանալ: Պատգամավորը նշել է, որ հարկային պրեսինգը կարող է ընդվզում առաջացնել, և խնդրել փոխնախարարին` ներկայացնել հիմնավոր թվային ցուցանիշներ ու հաշվարկներ: Ի պատասխան՝ Վախթանգ Միրումյանը նշել է, որ չի կարող թվային հաշվարկներ ներկայացնել, թե, օրինակ, քանի կազմակերպություն է աշխատում դրսում, բայց կան երաշխիքներ, որ նախապատվությունը կտան Հայաստանում գրանցվելուն: «Մենք չենք նախատեսում տրանսֆերտների հարկում: Հայաստան փոխանցվող տրանսֆերտները արդեն իսկ հարկված են: Հարկված չեն այն տրանսֆերտները, որոնք դրսում որևէ վարձու աշխատանք կատարելու դիմաց ձևակերպված չեն»,- ասաց փոխնախարարը:
«Բա որ չգիտեք՝ քանի կազմակերպություն կա, քանի մարդ կա, որ գնում է խոպան` շինարարության ոլորտում աշխատելու, առանց հաշվարկների օրենքը ո՞նց եք բերում: Բերեք` հանգիստ թողնենք մեր խոպանչիներին»,- ասել է Միքայել Մելքումյանը: Կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծի հիմնավորման մեջ նշվում է. ««Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արտահանման հնարավորությունների զարգացման և մրցակցության բարձրացման անհրաժեշտությունից: Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման ոլորտը հանդիսանում է տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը և գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում: Նշված նախագծերի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտում ներգրավել փոխառություններ, որոնք կապահովեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը և կխթանի շինարարական ծառայությունների արտահանմանը, իսկ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքներին ներգրավել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքների իրականացման վայրից: Արդյունքում արտահանման ոլորտում ներգրավված աշխատուժն ապահոված կլինի կայուն եկամուտով: Մյուս կողմից նաև լրացուցիչ մուտքեր կապահովվեն պետական բյուջե՝ չվնասելով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների մրցակցությանն արտահանման շուկաներում: Եկամտահարկի մասին օրենքում փոփոխությունները նպատակ ունեն նաև շահագրգռել օրենքի պահանջները բավարարող արտահանող կազմակերպություններին իրենց աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատուժ»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |