Ներկայացվել է ռուսական արտադրության նորագույն «Արմատա» տանկը 5 մայիսի 2015 - 17:52 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարությունը հանրությանն է ներկայացրել նորագույն և հեռանկարային ռազմատեխնիկայի մի քանի նմուշներ, որոնք մասնակցելու են Մոսկվայում Մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին: Օտարերկրյա ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել նոր Т-14` «Արմատա» տանկը: Մինչ այդ ռազմական մեքենան ներկայացվել էր փակ աշտարակով և առաջին անգամ ներկայացվել է առանց քողարկման: Նոր տանկը կհամալրի ռուսական բանակի զինանոցը գալիք տարի` փոխարինելով Т-72 և Т-90 տանկերը: 50 տոննա քաշ ունեցող մեքենան հագեցած է հզոր դիզելային շարժիչով` 1500 ձիաուժ, 125-միլիմետրանոց թնդանոթով: Տանկը կարող է 80կմ/ ժամ արագությամբ ընթանալ: Ինչպես նշում են հեղինակները, տանկի զրահը գրեթե անխոցելի է հակատանկային հրթիռների համար, իսկ հեռահար կառավարման բարձր ճշգրտության թնդանոթը կարող է խոցել արկերը տանկի մատույցներում` ակտիվ պաշտպանություն իրականացնելով: Հատուկ ուշադրություն է դարձվել անձնակազմի պաշտպանությանը`անձնակազմի 3 անդամները լինելու են մեկուսի զրահապատ կապսուլայում, որն անջատվում է տանկից` պայթյունի դեպքում: ՌԴ ՊՆ կայքում հասանելի են նաև «Արմատա» հետևակային զրահամեքենայի, ինքնագնաց «Կոալիցիա-ՍՎ» հրետանային սարքի, «Կորնետ-Դ» շարժական հակատանկային հրթիռային համալիրի, «Կուրգանեց-25» հետևակային մարտական մեքենայի և «Կուրգանեց-25» զրահամեքենայի լուսանկարները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |