Մայրերի համար ամենաբարենպաստ 179 երկրի ցանկում ՀՀ-ն 103-րդն է

Մայրերի համար ամենաբարենպաստ 179 երկրի ցանկում ՀՀ-ն 103-րդն է

PanARMENIAN.Net - Մայրերի համար ամենաբարենպաստ երկրների ցանկում Հայաստանը 179 պետության շարքում 103-րդն է: Ամենամյա զեկույցը ներկայացրել է միջազգային «Փրկեք երեխաներին» (Save the Children) կազմակերպությունը, որը թվով արդեն 16-րդն է: Ցանկը կազմելիս հաշվի են առել մայրերի առողջական վիճակը, մայրական մահացությունների թիվը, երեխաների բարեկեցությունը, կրթական, տնտեսական մակարդակը:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Նորվեգիան: Լավագույն տասնյակի մեջ են նաև Ֆինլանդիան, Իսլանդիան, Դանիան, Շվեդիան, Նիդերլանդները, Իսպանիան, Գերմանիան, Ավստրալիան և Բելգիան: Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար 86-րդ և 90-րդ տեղերում են, հաղորդում է Armenia Today-ը:

Վերջին հորիզոնականներում են հայտնվել Սոմալին, Կոնգոն, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Մալին և Նիգերը:

Ընդհանուր առմամբ 2014-ին Հայաստանում ծնվել է 43340 երեխա, որից 22506-ը Երևանում: Այս ցուցանիշը 2013-ի տվյալները գերազանցել է 1434-ով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---