Կալիֆորնիայի համալսարանի ուսանողները կոչ են անում զրկել Թուրքիային ներդրումներից Ցեղասպանությունը ժխտելու համար

Կալիֆորնիայի համալսարանի ուսանողները կոչ են անում զրկել Թուրքիային ներդրումներից Ցեղասպանությունը ժխտելու համար

PanARMENIAN.Net - Իրվինի Կալիֆորնիայի համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինը միաձայն բանաձև է ընդունել Թուրքիայի Հանրապետությանը ներդրումներից զրկելու մասին՝ Հայոց ցեղասպանությունը չընդունելու համար, գրում է Asbarez-ը:

Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի համալսարանին, համալսարանի Իրվինի մասնաճյուղին և համալսարանի Իրվինի հիմնադրամին հետ վերցնել Թուրքիայում 72,6 միլիոն դոլար արժողությամբ բուհի պարտատոմսերն ու ներդրումները՝ Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման պատճառով, գրում է Tert.am-ը:

Համալսարանի բազմաթիվ ուսանողներ, Հայ ուսանողների ասոցիացիայի անդամները, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչները ներկա են գտնվել բանաձևի ընդունմանը և խոսել են Թուրքիայի կառավարությունում համալսարանի ներդրումների և դրանք հետ վերցնելու անհրաժեշտության մասին:

«Որպես Հայոց ցեղասպանության ժառանգ և Կալիֆորնիայի համալսարանի ուսանող՝ ես վրդովված և հիասթափված էի, երբ իմացա, որ Կալիֆորնիայի համալսարանն ավելի քան 70 միլիոն դոլար է ներդնում Թուրքիայի կառավարությունում»,- ասել է համալսարանի ուսանող Կառլա Քեքեջյանը՝ նշելով, որ այդ ներդրումները ֆինանսավորում են թուրքական մերժողական քարոզչությունը և ցեղասպանությունը ժխտելու ջանքերը:

«Ուսանողների վարձերը, իմ վարձը ներդրվում են կառավարությունում, որը մերժում է պատմությունը և մարդու իրավունքների խախտումները: Ես պետք է ներկայացնեի այս բանաձևը, որպեսզի գոնե ուսանողական մարմինը և Կալիֆորնիայի համալսարանը հանցակից չլինեն Հայոց ցեղասպանության մերժման գործին»,- ասել է նա:

Բանաձևի նախաձեռնողներից է ԱՄՆ-ում գործող Հայկական երիտասարդական ֆեդերացիայի արևմտյան թևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---