Տորոնտոյի քաղաքային խորհուրդը փաստաթուղթ է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Տորոնտոյի քաղաքային խորհուրդը փաստաթուղթ է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Տորոնտոյի քաղաքային խորհուրդը մայիսի 6-ին փաստաթուղթ է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Փաստաթղթում ասվում է, որ քաղաքային խորոհւրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և հարգանքի տուրք է մատուցում զոհված տղամարդկանց, կանանց ու երեխաներին:

Փաստաթուղթը ներկայացրել էր խորհրդի անդամ Ջիմ Կարիգիանիսը: Նշվում է, որ չնայած Խորհրդի որոշ անդամների փորձերին, որոնք ցանկանում էին խոչընդոտել քվեարկությունը, փաստաթուղթն ընդունվեց 26 «կողմ» և 4` «դեմ» ձայների հարաբերակցությամբ, գրում է Horizon-ը:

Ապրիլի 19-ին հազարավոր կանադացիներ հավաքվել էին Տորոնտոյի կենտրոնում` մասնակցելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ակցիային: Ակցիային մասնակցեցին երկրի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին, Օնտարիոյի վարչապետ Քեթլին Ուիննը, Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին: Ըստ ոստիկանության տվյալների, ակցիային մասնակցել է մոտ 2000 մարդ:

Նույն օրը հակացույցի էին դուրս եկել մի քանի տասնյակ թուրքեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---