Վ. Օսկանյան. Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումները չպետք է ինքնանպատակ լինեն

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման վերջնական ժամկետները դեռ ճշտված չեն, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրջորեն քննարկում են ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման հարցը, սակայն մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ այդ հանդիպումները չպետք է ինքնանպատակ լինեն»,- հայտարարել է Օսկանյանը լրագրողներին հինգշաբթի օրը: «Մենք պատրաստ ենք հանդիպել ցանկացած ժամանակ, բայց մթնոլորտը պետք է բարենպաստ լինի կոնկրետ հարցերի կենտրոնացված քննարկման համար, որպեսզի այդ հանդիպումները արդյունավետ լինեն»,- ավելացրել է հայկական ԱԳն ղեկավարը:



Վ. Օսկանյանը գտնում է, որ Ադրբեջանը բոլոր ջանքերը ներդնում է, որպեսզի շեղի ուշադրությունը «Մինկսի գործընթացից», ինչի մասին վկայում է ՎՈՒԱՄ մասնակից երկրների տարածքում ձգձվող հակամարտությունների հարցի ընդգրկումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի օրակարգում: «Հնարավոր է, որ Ադրբեջանը ցանկանում է հետ կանգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստաթղթին համաձայնություն տալուց, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի եւ ինքնորոշման հարցերին, փորձելով շեղել ուշադրությունը Մինսկի գործընթացից դեպի ՄԱԿ»,- գտնում է նախարարը: «Այնպես որ մեր հանդիպումը դեռ հարցի տակ է մինչեւ չճշտվեն ՄԱԿ-ում ընթացող գործընթացները»,- հայտարարել է Օսկանյանը` ընդգծելով ստեղծված իրադրությունը գնահատելու անհրաժեշտությունը եւ միայն դրանից հետո ընդունել հաջորդ քայլերի վերաբերյալ որոշումը: Միեւնույն ժամանակ, նա չի բացառել հանդիպման հնարավորությունը: «Ես չեմ բացառում, որ այդպիսի հանդիպումը հնարավոր է նույնիսկ այս ամսում»,- հայտարարել է նա, հայտնում է «Նովոտսի-Առմենիան»:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---