Հաղթանակի 70-ամյակին նվիրված արշավը. 76-ամյա հայաստանցի թոշակառուն հասել է Մոսկվա

Հաղթանակի 70-ամյակին նվիրված արշավը. 76-ամյա հայաստանցի թոշակառուն հասել է Մոսկվա

PanARMENIAN.Net - 2200 կմ ոտքով Երևանից Մոսկվա` այսքան է անցել հայաստանցի 76-ամյա հայ թոշակառու Գրիգորի Տեփոյանը` նշանավորելով Մեծ հաղթանակի 70-ամյակը: Իր մեծ արշավը նա ծրագրել էր դեռ մի քանի տարի առաջ, և այսօր, ճանապարհ դուրս գալուց 46 օր անց, հարազատներն ու մերձավորները դիմավորում էին նրան արդեն Մոսկվայում, գրում է LifeNews-ը:

Վերջին քայլերը և ահա բոլորին զարմացրած քեռի Գրիշան արդեն հարազատների գրկում է: Տարեց թոշակառուին դիմավորելու էին եկել նրա հարյուրավոր համերկրացիներ` երաժշտությամբ ու պարերով: Գիրկն առնելով իր փոքրիկ ծոռին, հոգնած Գրիգորի Տեփոյանը պատմեց, թե ինչպես է 1,5 ամիս անցկացրել ճանապարհին, ում հետ է ծանոթացել և ինչն է իրեն ամենից շատը զարմացրել:

«Արշավիս ժամանակ ես շատ ուկրաինացի փախստականների տեսա: Ճիշտն ասած, նրանց հետ շփվելիս սիրտս ցավում էր,-պատմում է Երևանի տարեց բնակիչը:- Այդ պահերն ես մանկությունս էի հիշում. այն ժամանակ պատերազմ էր, իսկ պատերազմից հետո բոլորի համար էլ դժվար էր: Հիմա կարծես թե խաղաղ ժամանակներ են, բայց մարդիկ փողոցներում նստած ուտելիք և փող են մուրում»:

Քեռի Գրիշան ասաց, որ Մոսկվա ուղևորվելուց առաջ շատ է մարզվել` ամեն օր 10-20 կմ քայլել է: Կինը լաց էր լինում` վախենում էր, որ ողջ չի մնա մինչ ամուսնու վերադարձը: Բայց քեռի Գրիշան պնդեց և վաղ առավոտյան, երբ դեռ բոլորը քնած էին, ճամփա ընկավ:

Սկզբից ավտոբուսով հասել է Վրաստանի Ալաստան գյուղը, որտեղից պատերազմ է գնացել նրա հայրը` Հունան Տեփոյանը: Նա զոհվել է 1943-ի դեկտեմբերի 7-ին: Գրիգորի Տեփոյանն իր սխրանքը նվիրում է հոր և նրա սխրանքի հիշատակին:

Քեռի Գրիշայի հարազատներն ու բարեկամները ասում են, որ հպարտանում են նրանով և միշտ պատմելու են երեխաներին ու թոռներին ծերունու սխրանքի մասին: Նրան Մոսկվայում դիմավորելու համար հատուկ Հայաստանից Մոսկվա է ժամանել նրա եղբոր որդին, որը համարում է, որ հորեղբայրը սխրանքը կատարել է Մեծ Հայրենականի տարիներին զոհված բոլոր զինվորների պատվին:

«Կարծում եմ, հորեղբայր Գրիշան կատարեց իր սխրանքը ոչ միայն իմ պապի պատվին, այլ նաև բոլոր այն խորհրդային զինվորների, տարբեր ժողովրդների զավակների, որոնք կռվել են ու կերտել են այս Մեծ հաղթանակը»,-հայտարարեց նա: Մայիսի 9-ին քեռի Գրիշան կլինի Կարմիր հրապարակում, ներկա կգտնվի զորահանդեսին, ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---