Կոնգրեսականներն Օբամային հորդորել են շարունակել Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները

Կոնգրեսականներն Օբամային հորդորել են շարունակել Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի մոտ 150 անդամ նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային` շնորհակալություն հայտնելով Իրանի միջուկային խնդիրը լուծելու համար քաղաքական տարբերակն ընտրելու համար և հորդորել խնդրի հանգուցալուծման շուրջ շարունակել բանակցությունները:

Իրանի և «5+1 խմբի» վճռորոշ հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 2-ին՝ Լոզանում, որտեղ Իրանի միջուկային խնդրի լուծման սկզբունքների շուրջ կողմերը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ:

Ամերիկացի կոնգրեսականներն Օբամային նախազգուշացրել են, որ եթե Միացյալ Նահանգները լքեն բանակցությունների սեղանը կամ դրանք տապալվեն, ապա ոչ միայն կտապալվի Իրանի միջուկային ծրագրի իրագործումը խաղաղ ճանապարհով կանխելու գործընթացը, այլև այդ դեպքում Իրանի նկատմամբ սահմանված բազմակողմանի պատժամիջոցների քաղաքականությունը ևս կտապալվի, իսկ այդ դեպքում Իրանը հավանաբար առանց խնդիրների կշարունակի իրագործել իր միջուկային ծրագիրը, իրանական Irdiplomacy.ir կայքին հղումով գրում է Panorama.am-ը:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն օրերս ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի հանդեպ ամերիկացիների ունեցած մտահոգություններին, նշել է. «Եթե անհանգստացած եք միջուկային զենքով, ապա ինչո՞ւ ճնշում չեք գործադրում Իսրայելի վրա, որը մոտ 200 հատ անօրինական միջուկային մարտագլխիկ ունի: Իրանը վերջին 8 տարվա ընթացքում 8 հատ ատոմային ռումբ ստեղծելու համար բավարար հումք է ունեցել, սակայն երբեք դա չի արել»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---