Նախագահն ԱՄՆ-ից մեկնել է Մոսկվա` մասնակցելու Մայիսի 9-ի հանդիսություններին

Նախագահն ԱՄՆ-ից մեկնել է Մոսկվա` մասնակցելու Մայիսի 9-ի հանդիսություններին

PanARMENIAN.Net - Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ մայիսի 8-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնում է նախագահի մամուլի ծառահությունը:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին կմասնակցեն աշխարհի 27 երկրների նախագահներ և վարչապետներ:

Մասնավորապես մայիսի 8-10 Մոսկվա կժամանեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Չինաստանի, ՀԱՀ, Հնդկաստանի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Վենեսուելայի, Վիետնամի, Գերմանիայի, Եգիպտոսի, Կիպրոսի, ՀԿԺՀ, Մակեդոնիայի, Մոնղոլիայի, Պաղեստինի պետության, Սերբիայի, Չեխիայի, Զիմբաբվեի նախագահները: Բացի այդ հանդիսություններին կմասնակցեն ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Ավելի վաղ ռուսաստանցի անվանի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անպայմասն մասնակցելու է Մոսկվայում Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում: «Դա նաև մեր հաղթանակն է, այդ թվում նաև հայ ժողովրդի հաղթանակն է, խորհրդային Հայաստանը լուրջ մասնակցություն է ունեցել պատերազմին` ԽՍՀՄ-ում ապրող 2 մլն 700 հազար հայերից, 600 000 մեկնեց ռազմաճակատ, որից 314 հազարը զոհվեց: Ես գտնում եմ, որ ես անպայման պետք է մասնակցեմ գլխավոր միջոցառումներին հայ ժողովրդի անունից»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---