Նոտր-Դամի համալսարանի ուսանողները մոմավառությամբ հիշատակել են Ցեղասպանության զոհերին

Նոտր-Դամի համալսարանի ուսանողները մոմավառությամբ հիշատակել են Ցեղասպանության զոհերին

PanARMENIAN.Net - Նոտր-Դամի համալսարանի ուսանողները հիշատակել են 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերին:Երիտասարդների նախաձեռնած հիշատակման արարողությունը մեկնարկել էր «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությամբ, որը պատմում է Ցեղասպանության զոհ դարձած ազնվական հայ ընտանիքի մասին:

Միջոցառմանը ելույթ է ունեցել Աստվածաբանության պրոֆեսոր Մաքսվել Ջոնսոնը, որը խոսել է թե՛ քրիստոնեության վաղ շրջանում, թե՛ ներկայում նահատակների կարևորության մասին՝ մասնավորապես նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվածներին, Today’s Catholic News պարբերականին հղումով գրում է ArmenianGenocide100.org-ը: Նա ընդգծել է, որ «Քրիստոսի համար իրենց կյանքը տվածները մասնակցել էին ժառանգաբար Հաղորդության ծիսակատարությանը՝ իրենց զոհաբերելով որպես նշխար և գինի՝ մահվան միջոցով վերափոխվելով Նրան»:

Նա նաև կարևորել Հայ առաքելական եկեղեցու Հայոց ցեղասպանության նահատակներին սրբադասելու որոշումը:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասապանության նահատակները սրբադասվել են: Արարողության ընթացքում կատարվել է հատուկ ընտրված նոր շարականը, օծվել սրբապատկերները, մասունքների առջև խոնարհման կարգը կատարվել:

Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր է սահմանվել ապրիլի 24-ը և այսուհետ հոգեհանգստյան կարգի փոխարեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կարգ է մատուցվելու: Եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1.5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկել են հանուն հավատքի և հայրենիքի:

Որպես 100 տարվա հիշատակ 15 ուսանող՝ յուրաքանչյուրը 1000 քայլով, խորհրդանշելով Ցեղասպանության 1.5 մլն զոհերին, համալսարանի գրադարանի դիմաց մոմեր են դրել՝ աղոթելով սրբադասված մահացածների համար:

Մեկ շաբաթ տևող հարգանքի տուրքն ավարտվել էր ապրիլի 27-ին «1915» ֆիլմի ցուցադրությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---