Windows 10-ը վերջին տարբերակը կլինի Microsoft-ի օպերացիոն համակարգերի շարքում

Windows 10-ը վերջին տարբերակը կլինի Microsoft-ի օպերացիոն համակարգերի շարքում

PanARMENIAN.Net - Ամերիկյան Microsoft ընկերությունը որոշում է կայացրել հրաժարվել Microsoft-ի օպերացիոն համակարգերի շարքում նոր տարբերակների մշակումից` սահմանափակվելով արդեն գոյություն ունեցողների թարմացումներով: Ընկերության աշխատակիցը և Windows 10-ի հեղինակներից Ջերի Նիքսոնը հայտարարել է Ignite խորհրդաժողովում, որ 10 համարի համակարգը վերջինն է լինելու:

Փոխարենը Microsoft-ը Windows 10-ը կվերածի մշտապես թարմացվող ծառայության: Համակարգը ոչ միայն ունիվերսալ կլինի բոլոր տեսակի սարքերի համար` սմարթֆոնից մինչև պլանշետ և տնային անհատական համակարգիչ, այլ նաև մշտապես կթարմացվեն առանձին բաղադրիչները: Օրինակ, սկզբից թարմացումներ կլինեն փոստային ծառայության համար, հետո` «Մեկնարկ» մենյուի համար և այլն:

Նոր օպերացիոն համակարգը հավանաբար կհայտնվի 2015-ի ամռանը: Դրանից հետո այն կթարմացվի` 2016-ի գարնանը համակարգը Redstone ծածկագրով նոր խոշոր թարմացում կստանա: Ենթադրվում է, որ Redstone-ը կամ կլինի Windows 10.1, կամ կլինի Windows Server-ի համար նախատեսված թարմացում, սակայն հայտնի չէ, թե օպերացիոն համակարգի հատկապես որ բաղադրիչներին կվերաբերվի թարմացումը:

Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին: Օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև: Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---