Եզակի սարքի օգնությամբ Նեպալում 4 մարդու կյանք են փրկել

Եզակի սարքի օգնությամբ Նեպալում 4 մարդու կյանք են փրկել

PanARMENIAN.Net - Նեպալի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 8 000-ը: Շատերը մահացան փլատակների տակ, քանի որ փրկարարները նրանց ժամանակին հայտնաբերելու և փրկելու հնարավորություն չունեին: Փրկարար գործողությունների ժամանակ կիրառվող տեխնոլոգիաները մշտապես կատարելագործվում են, սակայն դեռևս հեռու են փլատակների կույտի տակ ողջ մնացած մարդու 100-տոկոսանոց հայտնաբերումից, ուստի հարկ է լինում դրանք մաքրել «կույր մեթոդով»:

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը և NASA-ն սարք են բերել Նեպալ, որը կարող է մարդուն հայտնաբերել սրտխփոցով: FINDER ռադարի նախատիպը` Finding Individuals for Disaster and Emergency Response («Մարդկանց որոնում արտակարգ իրավիճակի կամ տարերային աղետի ժամանակ») արդեն օգնել է 4 մարդու կյանք փրկել, որոնք փլատակների տակ մեծ խորության վրա էին: 2013-ին մշակված սարքն օգտագործում է միկրոալիքային ռադարը փլատակների տակ մինչև 9 մ, բետոնի տակ մինչև 6 մ և բաց տարածությունում մինչև 30 մ խորության վրա մարդու սրտի բաբախյունն արձանագրելու համար: Սա տեխնոլոգիայի առաջին կիրառումն էր դաշտային պայմաններում:

Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում և մոտակա խիտ բնակեցված արվարձաններում տեղի ունեցավ Ռիխտերի սանդղակով 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավերածություններ կան քաղաքի կենտրոնում, այդ թվում քանդվել է Բհիմսենի աշտարակը: Երկրաշարժի էպիկնետրոնը Կատմանդուից 70 կմ հերավարության վրա` դեպի հյուսիս-արևմուտք է: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում: Հատկապես բարդ է իրավիճակը Նյու Դելիում, ինչպես նաև երկրի հյուսիսում` Լաքհնաու քաղաքում և արևելքում` Պատնայում:

Մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ փրկարարները շուրջ 100 դի են հայտնաբերել ձյունահյուսի տակ, որն առաջացել էր երկրաշարժի հետևանքով:

Ավելի վաղ հայտարարվել էր 50 լեռնագնացների դիակների հայտնաբերման մասին: «Տեղացի կամավորներն ու ոստիկանությունը բահերով փորում են ձյան 2-մետրանոց շերտը բոլոր մարմինները դուրս բերելու նպատակով »,-գրել էր Ռոյթերս գործակալությունը նահանգի ղեկավարի օգնական Գաուտամա Ռիմալայի վրա հղումով: Նրա խոսքերով, զոհվածների թվում կարող են նաև օտարերկրացիներ լինել:

Զոհվածների մարմինները հայտնաբերվեցին մայիսի 2-ին և 3-ին Լանգտանգ գյուղի մոտակայքում մայրաքաղաք Կատմանդուից 60 կմ հեռավորության վրա: Այս վայրը հայտնի է քայլարշավների սիրահարների շրջանում: Ներկայումս հայտնի չէ, թե որքան մարդ է եղել տեղանքում աղետի պահին, ըստ տեղի իշխանությունների մոտ 120 մարդ դեռ կարող է ձյան շերտի տակ լինել:

Ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ փրկարարները փլատակների տակից դեռահաս են հանել, որը 5 օր անցկացրել էր Կատմանդուի փլատակների տակ: «Ավերիչ երկրաշարժից 5 օր անց փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած 15 տարեկան մի տղայի»,-հայտնեց BBC-ին:

Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռները տարհանեցին ՌԴ և այլ երկների քաղաքացիների, որոնք ցանկացել են հեռանալ Նեպալից: Ըստ Նեպալում ՌԴ դեսպանության, Նեպալից տարհանվածների թվում եղել են նաև Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Լատվիայի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացիներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---