Մայիսի 29-ին ԵՏՄ-ն ազատ առևտրի մասին առաջին համաձայնագիրը կկնքի` Վիետնամի հետ

Մայիսի 29-ին ԵՏՄ-ն ազատ առևտրի մասին առաջին համաձայնագիրը կկնքի` Վիետնամի հետ

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) մայիսի 29-ին ազատ առևտրի մասին առաջին համաձայնագիրը կկնքի` Վիետնամի հետ, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Մայիսի 29-ին միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է ստորագրել ազատ առևտրի մասին ԵՏՄ առաջին համաձայնագիրը` Վիետնամի հետ: Կցանկանայի նշել, որ բազմակողմ բանակցությունների արդյունքում փոխշահավետ պայմաններ սահմանվեցին ապրանքային շուկա դուրս գալու վերաբերյալ, որոշվեցին փոխգործակցության պարամետրերն առևտրային ծառայությունների մասով»,-հայտարարել է Նազարբաևը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի առաջին գագաթնաժողովը տեղի ունեցավ մայիսի 8-ին Մոսկվայում:

Նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ եվրասիական ինտեգրման արդյունավետության մասին է վկայում միության անդամ երկրների ապրանքաշրջանառության զգալի աճը, որը հասնում է 20 մլրդ դոլարի, բարձր ավելացված արժեքի հարկով ապրանքների մասնաբաժնի աճն ու առևտրի ենթակառուցվածքների բարելավումը, հումքի մասնաբաժնի կրճատմամբ: Այսինքն փաստացի բանակցությունների փուլն ավարտվել է և այժմ մնացել է վավերացման գործընթացը: Հենց որ պայմանագրերն արձանագրությունների հետ միասին վավերացվեն, դրանք մեկ ընդհանուր փաթեթով կներկայացվեն բոլոր երկրների խորհրդարաններին: «Որոշված է իրավանորմատիվային ակտերի ցանկը, որոնք չեն համապատասխանում ԵՏՄ օրենսդրությանը և պետք է չեղյալ համարվեն ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ»,-ասվում է ԵՏՀ հաղորդագրության մեջ: Տնտեսական միության անդամները հավանություն են տվել Ղրղզստանի անդամակցությանը: Երեք փաստաթուղթ կա` հիմնական պայմանագիրը, որը ստորագրվել է դեկտեմբերի 23-ին, և երկու արձանագրություն, որոնք այդ փաստաթղթի մաս են կազմում:

Ավելի վաղ հայտարարվեց, որ ԵՏՄ երկրները որոշում են կայացրել ինտեգրացիոն միավորմանը Ղրղզստանի անդամակցության վերաբերյալ:

«Բոլոր հարցերը, որոնք կասկածների առիթ էին տալիս, հարթված են, և մենք այսօր փաստաթուղթ ենք ընդունում մեր միությանը Ղրղզսատնի անդամակցության մասին, շնորհավորում եմ»,-ասել է Նազարբաևը:

2014-ի դեկտեմբերի 23-ին ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը: Որոշ ժամանակ կողմերին չէր հաջողվում համաձայնության գալ որոշ հարցերում: Ինչպես ավելի վաղ լրագրողներին էր ասել ՌԴ նախագահ Յուրի Ուշակովը, Ղրղզստանը մարտին առաջարկեց որոշ փոփոխություններ կատարել արձանագրություններում, «որոնք տրամաբանական չեն թվում միության անդամներին»:

Ղրղզստանի կառավարությունը մայիսի 4-ին հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու վերաբերյալ պայմանագրի արձանագրությունների նախագծերին:

Ղրղզստանի նախագահ Ատամբաևը հաստատեց, որ ԵՏՄ-ին անդամակցության փաստաթղթերը ստորագրվել են: «Մենք, անշուշտ, կստորագրենք փաստաթղթերը, հետադարձ ճանապարհ չկա»,-ասել է Ատամբաևը Խորհրդի նիստում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---