Միջերկրական ծովի հատակին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչ է տեղադրվել

Միջերկրական ծովի հատակին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչ է տեղադրվել

PanARMENIAN.Net - Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո, Լիբանանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի և Բեյրութի Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ներսես Բեդրոս 19-րդի մասնակցությամբ Միջերկրական ծովի հատակին հայկական խաչ է տեղադրվել, հայտնում է aypoupen.com-ը։

Լիբանանահայությունը հայկական ամենաավանդական համայնքներից մեկն է աշխարհում: Ցեղասպանություն վերապրած հայերը շատ կարճ ժամանակահատվածում Լիբանանում ստեղծեցին ամբողջական ու բարգավաճող հայկական գաղթօջախ բազմազան և բազմաբնույթ ենթակառուցվածքներով` եկեղեցիներով, վանքերով, դպրոցներով, մամուլով, մշակութային, մարզական, բարեգործական կառույցներով: Հայերը` Լիբանանի իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ կարողացան պահպանել հարուստ ազգային մշակույթն ու արժեքները և լինելով լիիրավ քաղաքացիներ` իրենց աշխատասիրության և տաղանդի շնորհիվ շոշափելի ներդրումը ունեցան Լիբանանի զարգացման և բարգավաճման գործում:

Հայկական ջարդերի ժառանգները խաչը տեղադրել են 35 մ խորության վրա։ Խաչի տեղադրումը նվիրված է այն հայերի հիշատակին, ովքեր խորտակվել են գետերում և ծովերում՝ փախչելով 1915-ի կոտորածից։

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն, որին մասնակցում էին հարյուրավոր կրոնական առաջնորդներ, դեսպաններ, պաշտոնատարներ, և Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի ու Սերբիայի նախագահները: Պաշտոնական արարողությունից հետո հուշահամալիրը բացվեց նաև քաղաքացիների համար. մարդկանց հոսքը դեպի անմար կրակը չէր դադարում 3 օր շարունակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---