Facebook-ը սեփական որոնողական համակարգը կունենա

Facebook-ը սեփական որոնողական համակարգը կունենա

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցը մտադիր է մրցակցել այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Google-ն ու Microsoft-ը, որոնողական ծառայությունների մատուցման ոլորտում: Սոցցանցի ներկայացուցիչները հայտնել են, որ նրանք նոր գործառույթ են փորձարկում, որն ապագայում կվերածվի սեփական որոնողական համակարգի: iOS օպերացիոն համակարգից օգտվող որոշ օգտատերերի մոտ հայտնվել է «ավելացնել հղում» կոճակը, որի սեղմումով բացվում է բանալի բառերի միջոցով հոդվածների և գրառումների որոնման պատուհան: Սոցցանցն արդեն ինդեքսավորել է տրիլիոնից ավելի հրապարակումներ:

Որոնողական առումով նախապատվությունը տրվում է առավել մեծ հաճախելիություն ունեցող կայքերին, ինչպես նաև բարձր վարկանիշով նյութերին: Այլ կերպ ասած, մշակված ալգորիթմը հաշվի է առնում ինչպես կոնկրետ օգտատերի նախապատվությունները, այնպես էլ «լայքերի» և «ռեպոստների» ընդհանուր վիճակագրությունը:

Սոցիալական մեդիաները արդեն դարձել են կայքերում թրաֆիկի հիմնական աղբյուրներից մեկը, սակայն Facebook-ն ավելի հեռուն է գնում: ԶԼՄ-ների բովանդակության ներառումն ու ներկառուցված որոնողական համակարգը թույլ կտան ընթերցել հետաքրքիր նյութերը և «կիսվել» դրանցով` դուրս չգալով սոցցանցի հավելվածից: Երբ նոր գործառույթը հասանելի կլինի Facebook-ի բոլոր օգտատերերին, չի ասվում:

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցցանցերից է: 2004 թվականին այն հիմնել է Մարկ Ցուկերբերգը Հարվարդում ուսանելու տարիներին իր հետ նույն սենյակում բնակվող համալսարանական ընկերների` Էդուարդո Սավերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---