Ավստրալական Ուիլոուբիի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը11 մայիսի 2015 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Ավստրալական Ուիլոուբիի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը: Բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Ուիլոուբիի քաղաքային խորհուրդը ճանաչում է հայ, հույն, ասորի ժողովուրդների ցեղասպանությունը 1915 - 1922-ին այն ժամանակվա Օսմանյան կառավարության կողմից, և դատապարտում ցեղասպանության այդ և այլ գործողությունները և մարդկության դեմ հանցագործությունները` որպես անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորում», մեջբերում է Tert.am-ը: Բանաձևը ներկայացրել են տեղի հայ համայնքի բարեկամ խորհրդի անդամ Ջոն Հուփերը, ապա` մեկ այլ անդամ՝ Ջուդիթ Ռաթերֆորդը: Սիդնեյի հյուսիսային ափին գտնվող Ուիլոուբի քաղաքում հազարավոր ավստրալայահեր են ապրում: Հայ դատի գրասենյակից շնորհակալություն են հայտնել Հուփերին և Ուիլոուբիի քաղաքային խորհրդին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: Ավստրալական Սիդնեյում գտնվող Ռայդ համայնքի խորհուրդն ապրիլի 16-ին Ցեղասպանությանը նվիրված բանաձև էր ընդունել։ Ռայդի խորհուրդը10 տարի առաջ Ավստրալիայի առաջինն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |