Առէկսիմբանկի զուտ շահույթը 2015-ի առաջին եռամսյակում կազմել է 156.9 մլն դրամ12 մայիսի 2015 - 10:48 AMT PanARMENIAN.Net - 2015թ. առաջին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զուտ շահույթը կազմել է 156.9 մլն դրամ: Բանկի ֆինանսական արդյունքը և կանոնադրական կապիտալի համալրումը թույլ տվեց ավելացնել Բանկի սեփական միջոցները (կապիտալը) 60.1%-ով՝ հասցնելով այն 25,556.7 մլն դրամի, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Հիմնական ծավալային ցուցանիշները հետևյալն են. 01.04.2015թ. դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 107,341.6 մլն դրամ, իսկ պարտավորությունները` 81,784.8 մլն դրամ: Իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 67,562.4 մլն դրամ: Ընդ որում, կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 55,039.1 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը՝ 12,523.3 մլն դրամ: Հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 40,334.4 մլն դրամ, որից ֆիզիկական անձանց միջոցները` 30,336.3 մլն դրամ, իսկ իրավաբանական անձանցը`9,998.1 մլն դրամ: Հիշեցնենք, որ 2015թ. հունվարին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն համալրեց իր կանոնադրական կապիտալը 9,4 մլրդ դրամով ($ 20 մլն) Բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան «Գազպրամբանկի» կողմից լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով: Արդյունքում` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմեց 25,9 մլրդ ՀՀ դրամ, որի ցուցանիշով Բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը Հայաստանի բանկային համակարգում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |