Հայոց ցեղասպանություն. Անկարան կոչ է անում Փարիզին «մտածել»

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու վերաբերյալ օրինագծի քննարկումը Ֆրանսիայի խորհրդարանում մտահոգում է Անկարային: Այդ մասին Փարիզում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազիի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Անկարան միշտ հանդես է եկել այս հարցի շուրջ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու օգտին: «Ֆրանսիացի պատմաբանները, ինչպես նաեւ այլ երկրների պատմաբաններ, պետք է շահագրգռված լինեն նման հանձնաժողովի աշխատանքում»,-ասել է Գյուլը, գրում է «Հյուրիեթ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---