Գորիսում գործարկվել է խոշորագույն վակուումային արևային ջրատաքացուցիչ համակարգը

Գորիսում գործարկվել է խոշորագույն վակուումային արևային ջրատաքացուցիչ համակարգը

PanARMENIAN.Net - Գորիսում գործարկվել է Հայաստանում ամենախոշոր վակուումային արևային ջրատաքացուցիչը: 1900 վակուումային խողովակից բաղկացած այս համակարգը ապահովում է տաք ջուր 180 խորանարդ մետր լողավազանի և 40 հյուրանոցային սենյակների համար:

Արևային էներգետիկան հսկայական ներուժ ունի Հայաստանում՝ պայմանավորված մեր երկրի բնակլիմայական պայմաններով, իսկ հանածո էներգառեսուրսների բացակայության և ներկրումից կախվածության հանգամանքը արևային էներգետիկան դարձնում է ռազմավարական, ազգային անվտանգության հետ կապված խնդիր: Այդ ոլորտում ամենաշահեկան ներդրումը արևային ջրատաքացման տեխնոլոգիաներն են, որոնք ապահովում են ամենաարագ հետգնում: Արևային ջրատաքացուցիչները աշխատում են ողջ տարվա ընթացքում՝ անկախ օդի ջերմաստիճանից, միայն թե երկնքում տեսանելի լինի արևը:

«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մարզերում նմանատիպ նախագծերի իրականացմանը. այնտեղ բարեկեցությունն ավելի ցածր է, իսկ խնդիրներն՝ ավելի սուր թե բնակչության և թե բիզնեսի համար: Դիանա հյուրանոցի օրինակը յուրահատուկ է նաև նրանով, որ ֆինանսավորվել է մեր գործընկեր ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ կողմից: Ներկա պահին դա ամենախոշոր նման նախագիծն է Հայաստանու. մենք վստահ ենք, որ այն միակը չի լինի»,- նշել է արևային ջրատաքացուցիչներ և ջեռուցման լուծումներ առաջարկող «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը:

Արևային վակուումային կոլեկտորը նախատեսված է արևի էներգիան կլանելու և այն ջերմային էներգիայի փոխակերպելու համար: Այն բաղկացած է վակուումային գլանակներից և այդ գլանակները իրար հետ միացնող կոլեկտորից: Իսկ վակուումային գլանակներում տեղադրված է ջերմափոխանակիչ խողովակ, որն իրենից ներկայացնում է բարձր մակնիշի պղինձե խողովակ՝ տեղադրված երկշերտ ապակու գլանի մեջ:Արևից եկող էներգիայի 92%-ը կլանվում է գլանակի կողմից, իսկ վակուումը ապահովում է իդեալական ջերմամեկուսացում, այսինք գրեթե չի լինում ջերմության կորուստ դեպի մթնոլորտ:Արևային-վակուումային կոլեկտորի շահագործման ժամկետը հասնում է 20 տարվա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---