Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը14 մայիսի 2015 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը և դիվանագիտական հարաբերություններ կհաստատի վերջինիս հետ որպես պետության: Իսրայելը հիասթափված է այս որոշումից: Տարածաշրջանում Վատիկանի գործունեության մասին համաձայնագրում հստակեցում կարվի, որ համաձայնագիրը ընդունվել է Պաղեստինի պետության, այլ ոչ թե Պաղեստինի ազատագրման կազմակերպության պատվիրակության կողմից, ինչպես նշված էր նախկինում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Պայմանագրի ստորագրումից հետո Վատիկանը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Պաղեստինի հետ: «Այո, սա պաշտոնական ճանաչում է առ այն, որ այդ պետությունը գոյություն ունի»,-ասել է լրագրողներին Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Ինչպես հայտնել է AP գործակալությունը, մեկ տարի առաջ Հռոմի պապի ծրագրում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին անվանել էին Պաղեստինի պետության նախագահ, սակայն, նշում է գործակալությունը, մինչ օրս պաշտոնական ճանաչում չէր եղել: Իսրայելի ԱԳՆ-ն հիասթափությունն է հայտնել այս որոշման կապակցությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |