Մոտակա ժամանակներում Վ. Օսկանյանը եւ Է. Մամեդյարովը չեն պատրաստվում հանդիպել

PanARMENIAN.Net - Մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպում ծրագրված չէ, հայտարարել է հայկական ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նախարարը նշել է, որ, հավանաբար, նորից առանձին հանդիպումներ կկայանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում մի շարք երկկողմանի հանդիպումներ են ծրագրված, հանդիպոիմներ կունենամ նաեւ ՄԽ համանախագահների հետ»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը` ավելացնելով, որ ինչ-որ տեղ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման չկայանալու պատճառ է հանդիսանում ՎՈՒԱՄ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդավիա) նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ կետի ընդգրկումը, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---