16 սեպտեմբերի 2006 - 16:24 AMT
Այսօր «Կիլիկիա» առագաստանավը կբերվի Երեւան
Հայկական «Կիլիկիա» առագաստանավը` XIII դարի առեւտրական նավի կրկնօրինակը, Երեւան կժամանի սեպտեմբերի 16-ին: Այդ մասին հայտնել են ծովային հետազոտությունների «Այաս» ակումբում` առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդության նախաձեռնող կազմակերպությունում: Առագաստանավը կտեղադրվի Երեւանի կենտրոնական հրապարակում` Սեպտեմբերի 21-ին նշվող Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձի տոնման օրերին համընդհանուր դիտման համար: Հաջորդ տարվա գարնանը առագաստանավաը խարիսխ կգցի Սեւանա լճում, հետագայում ծրագրվում է այն դարձնել թանգարան:

«Կիլիկիա» առագաստանավը, որ հետազոտություններ է կատարել միջնադարյան առեւտրական երթուղիներով, անցնելով Սեւ, Միջերկրական, Հյուսիսային եւ Բալթիկ ծովերով, ինչպես նաեւ Ատլանտյան օվկիանոսով, հասել է վրացական Բաթումի նավահանգիստ սեպտեմբերի առաջին օրերին: Ինչից հետո առագաստանավը ցամաքով տեղափոխվել է Հայաստանի մայրաքաղաք:

Ծովագնացության ընթացքում Կիլիկիան առաջին անգամ վերջին 800 տարվա մեջ կրկնել է կիլիկյան առեւտրականների երթուղին, ովքեր 13-րդ դարում սերտ կապեր են ունեցել եվրոպական նավահանգիստ-քաղաքների հետ: Երկու տարվա ընթացքում առագաստանավն անցել է 15 հզ. ծովային մղոն եւ եղել է եվրոպական 26 երկրների եւ Միջերկրյածովյան ծոցի 63 նավահանգիստներում, դարձել է բարու եւ խաղաղության խորհրդանիշը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: