ՀԾԿՀ նախագահ. ՀԷՑ-ի ներկայացրած հայտը բավարար հիմք չէ էլէներգիայի թանկացման համար14 մայիսի 2015 - 16:32 AMT PanARMENIAN.Net - ՀԷՑ-ի՝ մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտը, որով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի համար բավարար հիմք չէ նման որոշման ընդունման համար: Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում նշել է ինքը՝ Նազարյանը. «Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց` ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ մեր կառույցի»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց կառույցը ստեղծվել է, որպեսզի կարողանա այդ խնդիրներին մասնագիտական գնահատական տալ: «Համբերեք, դուք այդ պատասխանը կստանաք»,- հոդորել է Ռոբերտ Նազարյանը, մեջբերում է Panorama.am-ը: Նազարյանը նաև ասել է, որ ՀԷՑ-ի հայտը դեռ վարույթ չեն ընդունել, հետ են ուղարկել, քանի որ փաթեթում բազմաթիվ սխալներ ու թերություններ կային: Օրինակ՝ ռուսական ընկերությունը հիմնավորումները ռուսերենով է ներկայացրել։ Եվ մինչ սակագինը որոշող մարմինը սպասում է սխալները շտկած հայտին, ԱԺ պատգամավորները պնդում են, որ դատախազությունը պետք է ստուգումներ սկսի ՀԷՑ-ում։ ՀԷՑ-ը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Արդյունքում` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 48.93 դրամ/կՎտժ: Միևնույն ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մայիսի 13-ին հայտարարել է, թե սակագնի վերանայման համար ներկայացված առաջարկները հիմնավոր են. «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 37,6 մլրդ դրամի վնաս է կրել՝ ՀԱԷԿ-ի չնախատեսված վերանորոգման, սակավաջուր տարի լինելու և ռեժիմների խախտման պատճառով, որոնց համար ընկերությունը պատասխանատու չէ: Ստեղծված իրավիճակը թելադրում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում: Նա նշել է, որ սակագների փոփոխության ուղղությամբ աշխատանքները տարվում են ՀԷՑ-ի ներկայացված հայտի հիման վրա և բացի կորուստներից, վերջին մեկ-երկու տարում առկա է նաև ռուբլի-դոլար հարաբերակցության ազդեցությունը: 2014–ի օգոստոսի 1–ից Հայաստանում սկսել են գործել էլեկտրաէներգիայի նոր սակագներ։ էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գնահատմամբ` սակագների բարձրացումն ուղղված է էներգետիկ համակարգում գործող ընկերությունների ֆինանսական բեռի թեթևացմանը։ Ավելի վաղ՝ 2015-ի հունվարին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե Հայաստանում 2015–ին էլեկտրաէներգիայի սակագները, ամենայն հավանականությամբ, չեն բարձրանա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |