«Բլյուզի արքա» Բի Բի Քինգը մահացել է

«Բլյուզի արքա» Բի Բի Քինգը մահացել է

PanARMENIAN.Net - 90 տարեկան հասակում Լաս Վեգասում վախճանվել է լեգենդար երաժիշտ, «բլյուզի արքա» Բի ԲԻ Քինգը, հայտնում է Associated Press-ը բլյուզմենի փաստաբանի վրա հղումով:

Փաստաբանը հայտնել է, որ երաժիշտը մահացել է իր տանը:

Նախորդ ամիս Բի Բի Քինգը հոսպիտալացվել էր դիաբետի սրման պատճառով: Ապրիլի 8-ին նա դուրս գրվեց հիվանդանոցից: Այդ հիվանդությունից Բի Բի Քինգը տառապում էր արդեն 20 տարի: 2014-ի հոկտեմբերին նա ստիպված էր դադարեցնել համերգային գործունեությունը «բժշկական նկատառումներով»:

Ըստ որոշ տվյալների, մինչ այդ երաժիշտը սրտի կաթված էր տարել: Նշվում է նաև, որ առողջությունը կարող էր վատթարանալ դիաբետի հետ կապված բարդության ` ջրազրկման պատճառով:

Ռայլի Բի Քինգը ծնվել է Միսիսիփի նահանգում 1925 թվականի սեպտեմբերի 16-ին: Աշխատանքային գործունեությունը սկսել է որպես ֆերմեր, իսկ կիթառ ազատ ժամանակ էր նվագում: Երաժշտությամբ պրոֆեսիոնալ սկսել է զբաղվել 1948-ին: Նա տասնյակ ալբոմներ է թողարկել և դադարեցրել է համերգային գործունեությունը 2014-ին առողջական խնդիրների պատճառով:

2011-ին Rolling Stone ամսագրի հարցման արդյունքում Բի Բի Քինգը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների լավագույն 100 կիթառահարներ» անվանակարգում»:

Բի Բի Քինգը հայտնի դարձավ «3 O'Clock Blues», «The Thrill Is Gone», «Every Day I Have The Blues» կոմպոզիցիաների իր մեկնաբանությամբ: Նա բազում պարգևներ է ստացել, այդ թվում նաև մի քանի անգամ արժանացել Grammy մրցանակին: Ինքը կիթառահարն ու վոկալիստը հանգիստ էր վերաբերվում իր փառքին: «Այնքան բան կան, որ անում են մարդիկ, ինչը ես անել չեմ կարող: Ինձ մոտ միայն գերազանց ստացվում է Բի Բի Քինգ լինելը»,-ասել է նա հարցազրույցներից մեկու

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---