Կառավարության շենքի մոտ նստացույց հայտարարած նաիրիտցիները գիշերը նորմալ են անցկացրել15 մայիսի 2015 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Կառավարության շենքի մոտ նստացույց հայտարարած նաիրիտցիները, չնայած տեղացած հորդառատ անձրևին, գիշերը նորմալ են անցկացրել: «Գիշերը մնացել էր գործարանի 25-30 աշխատակից »,- ասել է գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, գրում է Tert.am-ը: Նա նշել է, որ քաղաքական գործիչներից իրենց ոչ ոք չի այցելել: Իսկ պատասխանելով հարցին, թե արդյոք այս քայլը կառավարության անդամների վրա ներգործություն կունենա, գործարանի մամուլի քարտուղարն ասել է. «Մեր այս ակցիաները պարզապես չեն թողնում մոռանալ մեր մասին և կարծում եմ` իրենք ամեն ինչ կանեն մեր խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»: «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մայիսի 14-ին ժամը 11-ից Կառավարության շենքի դիմաց նստացույց են սկսել: Գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասել է, որ նստացույցը շարունակվելու է երկու օր: «Պահանջում ենք նաիրիտցիների աշխատավարձի պարտքի մարում, ինչպես նաև «Նաիրիտ» գործարանի վերագործարկում»,- ասել է Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ եթե նախարարը կամ վարչապետը հարկ համարեն իրենց հետ հանդիպել, իրենք դեմ չեն լինի: Մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, թե ստեղծվել է բավական լուրջ ու ծանր ֆինանսական վիճակ. վերջին չորս տարում «Նաիրիտը» չի աշխատել, կուտակվել են հսկայական պարտքեր, այդ թվում` 5,5 մլրդ դրամ՝ չաշխատած տարիների համար, և ընկերության խորհրդի նախաձեռնությամբ` կրճատվեց մոտ 1900 աշխատող, որպեսզի լրացուցիչ ֆինանսական բեռ չծանրանա ընկերության վրա` նաև հաշվի առնելով, որ վերջին տարիներին 2300 աշխատողից աշխատում էին ընդամենը 400-500-ը: Նա նշել է, որ կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին, որ վերլուծի, ուսումնասիրի «Նաիրիտ»-ի տեխնիկական ու ֆինանսական վիճակը՝ հետագա վերագործարկման հետ կապված: «Մենք ստացել ենք ուսումնասիրությունների նախնական պատասխանը: Կարող եմ արդեն ասել Համաշխարհային բանկի եզրակացությունը «Նաիրիտ»-ի հետագա վերագործարկման մասով` գտնում են ոչ նպատակահարմար: Դա բոլորովին չի նշանակում, որ այդ հարցով չենք զբաղվելու, «Նաիրիտ»-ի ճակատագրի վերջնական որոշողը կառավարությունն է, և կներկայացվեն առաջարկություններ` շատ բաց ձևով, թե' կոլեկտիվին, թե' հասարակությանը: Բոլոր տարիներին «Նաիրիտը» եղել է Հայաստանի համար առաջին կարևոր ձեռնարկությունը, այնպես որ` ամեն որոշում ներկայացվելու է հրապարակային ձևով, որևէ փակ հարցի լուծում չի լինելու»,- ասել է Երվանդ Զախարյանը: Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 12 ամսվա է: 2015թ. փետրվարի 6-ին, համաձայն 2014թ. դեկտեմբերի 2-ից ընկերության բոլոր աշխատողներին բաժանված ծանուցագրերի, 1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Այս պահին գործարանի աշխատակիցներին պարտքը մոտ 12 ամսվա է: Ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել են մեկ ամսվա աշխատավարձերը: «Նաիրիտ»-ի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը ուսումնասիրությունն է սկսել գործարանում։ Այն դեռ ընթացքի մեջ է։ Համաշխարհային բանկը հայտարարել էր, որ մտադիր է Հայաստանին 110 հազար դոլարի դրամաշնորհ տրամադրել։ Վերլուծությունները և հիմնական գնահատականները տրամադրվելու են Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը գործարանի ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնի: «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել էր: Այս պահին արժեթղթերի 90 տոկոսը ռուսական Մեջգոսբանկի մոտ է, որոնք գրավադրված են: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |