Կառավարությունը 450 մլն դրամով կաջակցի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկային

Կառավարությունը 450 մլն դրամով կաջակցի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկային

PanARMENIAN.Net - Կառավարությունը 450 մլն դրամի ֆինանսական աջակցություն կցուցաբերի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկային, հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզ մայիսի 14-ին աշխատանքային այցի ժամանակ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Իտալական Sartis ընկերության հետ համագործակցող ֆաբրիկան տարեկան Իտալիա և Գերմանիա է արտահանում շուրջ 700 հազար բաճկոն: Այժմ աշխատանքներ են տարվում իտալական Dizel ընկերության հետ համատեղ բարձրորակ ջինսերի արտադրություն կազմակերպելու համար: «Գլորիա»-ում աշխատում է 1300 մարդ:

«Վանաձորը մշտապես եղել է արդյունաբերական մեծ քաղաք և այսօր որևէ խոշոր ձեռնարկություն չի գործում, բացառությամբ «Գլորիա» կարի ֆաբրիկայի: Պայմանավորվել ենք ֆաբրիկայի ղեկավարության հետ, որ կառավարությունը ցուցաբերելու է 450 մլն դրամի ֆինանսական աջակցություն, ինչի արդյունքում ստեղծվելու է լրացուցիչ 200 և ավելի աշխատատեղ»,- ֆաբրիկա այցից հետո ասել է վարչապետը:

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան հիմնադրվել է 1977-ին, տեխնիկապես համալրվել է 2007-ին և այժմ ապահովված է գերմանական և ճապոնական արտադրության ժամանակակից կարի մեքենաներով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---